Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական բյուջեով Աջափնյակ մետրոյի կայարանի կառուցման համար նախատեսված 25 միլիոն դոլարից, կարծես, գրեթե ոչինչ չի մնում, մինչդեռ կայարանի բացումը դեռ շատ հեռու է իրականությունից։
2025 թվականի սեպտեմբերին Երեւանի քաղաքապետարանից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի նախագիծը գտնվում է շինարարության թույլտվություն ստանալու փուլում։ Սակայն դրանից ընդամենը երկու ամիս անց Կառավարությունը որոշեց նախագծի բյուջեից մոտ 300 հազար դոլար ուղղել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցմանը։
Օգոստոսին Կառավարությունը որոշել էր կայարանի կառուցման համար նախատեսված բյուջեից մոտ 9 միլիոն դոլար հատկացնել բնակարանների եւ սեփական տների էներգաարդյունավետ վերանորոգման պետական աջակցության ծրագրին: Մեկ ամիս անց էլ որոշեցին այդ միջոցներից եւս մոտ 6 միլիոն դոլար տրամադրել մայրաքաղաքի շենքերի վերելակները փոխելու եւ տրոլեյբուսներ գնելու համար:
Դեռ հարցական է՝ մինչ տարեվերջ ինչքան գումար կհանվի նախնական հատկացումից, սակայն հարկ է ընդգծել, որ իշխանական եւս մեկ խոստում, որ նախընտրական փուլում շահարկվում էր, իրականության հետ որեւէ աղերս չունի. Աջափնյակի մետրոն չի կառուցվում խոստացված ժամկետներում:
2025 թվականի փետրվարին էլ հայտնի դարձավ, որ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ գումարը գնահատվում է մոտ 105 մլրդ դրամ, եւս 1.8 մլրդ դրամ կպահանջվի նախագծման աշխատանքների համար։ Փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով՝ 2025-ին պետական բյուջեից փոխանցվել է անհրաժեշտ գումարի մոտ 10 տոկոսը։
2025-ի սեպտեմբերի 18-ին Ավինյանը գլուխ էր գովում, թե «Պարո՛ն վարչապետ, մենք բոլոր փորձաքննություններով անցած Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծն ունենք»:
Սակայն Ավինյանը մոռացավ նշել, որ խոստանալ եւ չանելը «Ասեք՝ կանենք»-ի տողատակն է, եւ փաստացի տապալեց թե՛ մայրաքաղաքի կառավարումը (օդի աղտոտվածությունը դրա վառ ապացույցն է), թե՛ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացը»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել