Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկը Ասիական երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նոր տվյալներ` Ֆուջեյրայի նավթային տերմինալը վերսկսել է իր աշխատանքը Իրանի գերագույն առաջնորդը «լավ առողջական վիճակում է» և «լիովին վերահսկում է իրավիճակը». Իրանի ԱԳՆ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ՀՀ ավտոճանապարհներին քարաթափումներ են գրանցվել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Իսրայելն արձագանքել է Իրանի զանգվածային հարվածներին՝ հարվածելով արևմտյան Իրանի թիրախներին Բեռնում բացված դեսպանատունը կարևոր քայլ է հայ–շվեյցարական գործընկերության համար. ԱԳ նախարար ՌԴ հատուկ ծառայությունները փորձում են միջամտել ՀՀ համապետական ընտրությանը ԱՄՆ առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել․ Ֆոգելը՝ Ջեյ Դի Վենսի՝ ՀՀ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են․ Ամբերդի հատվածում 2 օրում թափվել է ամսական նորմայի կրկնապատիկըԱսիական երկրներում մնացած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ նոր տվյալներ` Ֆուջեյրայի նավթային տերմինալը վերսկսել է իր աշխատանքըԻրանի գերագույն առաջնորդը «լավ առողջական վիճակում է» և «լիովին վերահսկում է իրավիճակը». Իրանի ԱԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀՀ ավտոճանապարհներին քարաթափումներ են գրանցվել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄԻսրայելն արձագանքել է Իրանի զանգվածային հարվածներին՝ հարվածելով արևմտյան Իրանի թիրախներինԲեռնում բացված դեսպանատունը կարևոր քայլ է հայ–շվեյցարական գործընկերության համար. ԱԳ նախարարՌԴ հատուկ ծառայությունները փորձում են միջամտել ՀՀ համապետական ընտրությանըԱՄՆ առևտրի նախարարությունը կշարունակի համագործակցել․ Ֆոգելը՝ Ջեյ Դի Վենսի՝ ՀՀ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասինԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանը պատրաստ էր գնալու զիջումների. ԱրաղչիՓեզեշքիանը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակըԵրևանում և մարզերում կլինեն էլեկտրաէներգիայի ընդհատումներ Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկԴադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան Շատ ուրախ եմ նոր պարտականություններով ակումբ վերադառնալու համար. Դավիդ ՎիլյաՄերձավոր Արևելքում ճգնաժամի միգրացիոն ճնշումների պարագայում ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետԳյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համարԿանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀՍահարայի ավազները սպիտակել ենԻրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերիցԹրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալովTRIPP-ը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը․ Վրաստանի նախկին փոխվարչապետՆոան` Հայաստանի ՍուպերգավաթակիրԹուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվելՊարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացըՌուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբՔաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունումԱյսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էՏեղեկությունը ստուգվեց և հաստատվեցՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներԱրսեն Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնումԽաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքներըՎարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարինՀացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էSaudi Aramco-ն կգնի ուկրաինական ԱԹՍ-ներՌուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FTԸմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշներըՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում«ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»Խարդախ սխեմաներ. Կենտրոնական Բանկը զգուշացնում էԻրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվելԻրաքում բախվել են ամերիկյան լիցքավորող օդանավերըՀայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններինԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևըԲեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունըՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մամուլ

Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ նոր սկանդալի կենտրոնում. ուսանողների քաշքշուկից մինչև ձերբակալություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հերթական սկանդալային բաց նամակն է ստացել Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմից:

«Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է. հերթական անգամ բուհը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը ուսանողուհիների միջեւ բռնկված, մեղմ ասած, կռվի մասին է, որն այնքան է սրվել, որ ավարտվել է ձերբակալություններով։

Ականատեսների փոխանցմամբ, դեկտեմբերի 3-ին դասամիջոցներից մեկի ժամանակ Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի ուսանողների միջեւ ծագել է տեւական ժամանակ հասունացող վեճ, որը վերածվել է խայտառակ ծեծկռտուքի եւ կռվի։ Կռվի ժամանակ ոչ միայն բարձրաձայնել են ակադեմիական միջավայրին ոչ վայել հայհոյանքներ, այլեւ բավականին երկար ժամանակ տեւած ծեծկռտուքի եւ քաշքշուկի ընթացքում իրար վրա հյութ եւ ջուր են ցողել, մազեր պոկել։

Այն, ինչ պետք է կանխվեր ֆակուլտետի ղեկավարության կողմից, վերածվել է շոկային տեսարանի ամբողջ համալսարանի համար։

Եվ այստեղ ամենացավալին այն է, որ այս ամբողջ անկարգության պատասխանատու դեմքը Լեզվաբանության եւ մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժ/պ Լեւոն Սարգսյանն է։ Վերջինս ի զորու չէ ֆակուլտետում ապահովելու տարրական կարգապահություն, կանխարգելելու ուսանողների միջեւ աճող լարվածությունը եւ ստեղծելու առողջ միջավայր։

Ավելին՝ հենց նրա ղեկավարության ժամանակահատվածում ֆակուլտետում ձեւավորվել է անհանդուրժող եւ լարված մթնոլորտ, որտեղ բուռն կոնֆլիկտները դարձել են սովորական. բուհը կրկին սկանդալի կենտրոնում է, կրկին ոստիկաններ, այժմ էլ՝ ուսանողների ձերբակալություն….

Ցավալի է….

Այսօր բուհի ուսանողները չունեն որեւէ թիկունք. չկա մի անձ կամ մարմին, որին նրանք կարող են ապավինել, դիմել իրենց հուզող եւ մտահոգող հարցերով:

Ուստի արդարացի հարց է առաջանում.

ի՞նչ սպասել բուհից, որի ղեկավարումը գտնվում է գյուրջինյանական հանցավոր կլանի ձեռքում։

Սկսած կադրային քաոսից՝ մինչեւ ակադեմիական միջավայրի քայքայում:

Այսօրվա առաջնորդները, ում համար բրյուսովական կոչումը ոչ թե արժեք է, այլ պարզապես փուչ տեղ, շարունակաբար ոչնչացնում են բուհի հեղինակությունը։ Ուսանողների միջեւ բռնկված կռիվը միայն հետեւանքն է այն համակարգի, որը Գյուրջինյանն է փորձում արմատավորել ` կառուցված վախի, կույր հնազանդության եւ անպատժելիության վրա։

Հասունացել է պահը՝ հարց տալու ՀՀ բոլոր լիազոր մարմիններին. մինչեւ ե՞րբ պիտի գյուրջինյանական կլանը տնօրինի համալսարանի ճակատագիրը եւ բուհը վերածի իր անձնական, խայտառակ իշխանության հարթակի…»:

Նշենք, որ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ամեն անգամ կտրուկ կերպով հրաժարվում է «Ժողովուրդ» օրաթերթի հետ որեւէ թեմայով զրույց ունենալուց, մեր զանգերին, հարցերին պատասխանելուց:

Իսկ այս նամակը հերթականներից է. այսպիսի ահազանգեր «Ժողովուրդ» օրաթերթը շատ է տպագրել»։