«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ տարի շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատվություն է ստանձնելու՝ պատշաճ իրականացնելու COP17 համաժողովը։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանը գլխավոր դերակատարն է, իսկ փոխնախարարներն իրենց մասով են ներդրում ունենալու։
Անդրադառնանք փոխնախարար Արամ Մեյմարյանին, որը համակարգում է Բնության հատուկ պահպանվող տարածքների եւ կենսաբազմազանության քաղաքականության վարչությունը, Կլիմայական քաղաքականության վարչությունը, համակարգում է նաեւ բնապահպանական ՊՈԱԿ-ները։ Փոխնախարարի համար նախորդ տարին բավականին արգասավոր է եղել։
Արամ Մեյմարյանը տարեսկզբին հայտարարագրել է 2 անշարժ գույք՝ 1 բնակարան Երեւանում եւ 1 հողամաս Նոր Արտամետ համայնքում։ Նախորդ տարի անհատական բնակելի տուն է նվիրատվություն ստացել Էրեբունի վարչական շրջանում։
Մեյմարյանը փոխնախարար դարձել է 2022 թվականին։ Մինչ այդ, 2016 թվականին գնել է Lexus մակնիշի մեքենա։ Փոխնախարարը նախորդ տարի ամերիկյան ավտոաճուրդից գնել է MERCEDES-BENZ մակնիշի մեքենա 18 մլն 600 հազար դրամ արժեքով։ Նույն տարում Մեյմարյանը MERCEDES-BENZ-ը վաճառել է 20 մլն դրամով՝ շահելով 1 մլն 400 հազար դրամ, իսկ Lexus-ը՝ 10 մլն 200 հազար դրամով։
Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 9 մլն 982 դրամ եւ 333 դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել 40 հազար 450 ԱՄՆ դոլար, 750 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 87 մլն 186 հազար դրամ, որից 14 մլն 36 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է շրջակա միջավայրի նախարարությունից։ Եկամուտներից 18 մլն 950 դրամը փոխնախարարը նվիրատվություն է ստացել հորից՝ Գեւորգ Մեյմարյանից, իսկ 3 մլն դրամը՝ Վարդուհի Մեյմարյանից։ Եկամուտներից 30 մլն 200 հազար դրամը մեքենաների վաճառքից ստացված եկամուտն է։ 21 մլն դրամը «ստացված փոխառություն» է։
Փոխնախարարի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 17 մլն 565 հազար դրամ։ Նա վարկի մարմանն ուղղել է 6 մլն 646 հազար դրամ, Ուսման կամ այլ դասընթացների համար վճարել է 2 մլն 5 հազար դրամ, հանգստի համար՝ 2 մլն 686 հազար դրամ: Անշարժ գույքի վերանորոգման համար փոխնախարար Արամ Մեյմարյանը ծախսել է 13 մլն 820 հազար դրամ»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ