Աղբն այրելիս բալոնը պայթել է. Մեկը վնասվածք է ստացել դեմքին, մյուսը՝ գոտկատեղից ներքև. Մանրամասներ Իջևանի պայթյունից
Իջևանի «կրիվոյ» կոչվող տարածքում հնչած պայթյունից տուժածները 30-32 տարեկան են, որոնք նախ տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն, այնուհետեւ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի Իջևանի թղթակիցը։
Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել գործող «ԺԲԿ» կոչվող գործարանի տարածքում։ Գործարանի տարածքից NEWS.am–ին հայտնեցին, որ ոչ թե սարքավորումների կամ դրանց հետ կապված պայթյուն է եղել, այլ այդ տարածքում աղբ է եղել կուտակված, որը նրանք հավաքել ու այրել են։ Ամենայն հավանականությամբ, դրա մեջ փրփուրի բալոն է եղել։ Նրանք ձայն են լսել, մոտեցել են, որ հասկանան՝ ինչ ձայն է, այդ պահին բալոնը պայթել է, և երիտասարդները բեկորային վնասվածքներ են ստացել։ Մեկը վնասվածք է ստացել դեմքի շրջանում, մյուսը՝ գոտկատեղից ներքև։
Այս պահին ոստիկանները տարածքում հերթապահություն են իրականացնում, մինչև քննիչները ժամանեն և քննչական գործողություններ իրականացնեն։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 26–ին, ժամը 14:00-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի Կրիվոյ կոչվող վայրում գործող «ԺԲԿ»-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, կան վիրավորներ։
Տեղում պարզվել էր, որ այդ վայրից 2 հոգու տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Շտապօգնության բժիշկները մինչ նրանց հիվանդանոց տեղափոխելը տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Պայթյունի վայրում իրավապահները հայտնաբերել են տարբեր հատվածներում արնանման հետքեր և ծխացող օջախ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ