ՔՊ-ն այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի գիծն է առաջ տանում. ՀԱԿ-ն է շեղվել իր գծից. Արամազդ Ղալամքարյան
Այն ճանապարհը, որը ես անցել եմ ու այսօրվա իշխանությունների առանցքային տարբեր ֆիգուրներ անցել են, մենք այդ ճանապարհը չենք ուրանում, դա շատ կարևոր ճանապարհ է եղել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, ով նախկինում եղել է ՀԱԿ հիմնադիր անդամ։
Հարցին՝ կաշկանդվածություն չունե՞ք, որ հիմա իշխանությունները շատ կոշտ են արտահայտվում ՀԱԿ–ի հասցեին, նա պատասխանեց. «Ես ՀԱԿ–ի վարչության անդամ եմ եղել, մյուսը ուղղակի ակտիվիստ է եղել, մենք դա չենք ուրանում, դա շատ կարևոր է եղել, դա մեզ հարստացրել է, դա համալսարան է եղել մեզ համար, և ես ձեզ մի շատ հատկանշական բան ասեմ, մենք հիմա այն գիծն ենք առաջ տանում, որը տանում էր Լևոն Տեր-Պետրոսյանը այդ տարիներին։ Զարմանալիորեն Հայ Ազգային Կոնգրեսը, չեմ ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, քանի որ նրա դիրքորոշումները հաճախ մի քիչ տատանվում են, տարբեր են, բայց եթե հետեւեք Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական հայտարարություններին, իրենք են շեղվել այն գծից, որը տարվում էր 2000-ականներին, 90-ականների վերջին, ընդհուպ մինչև մինչև 2012-13 թվականները։ Այդ մենք ենք հիմա տանում այդ գիծը առաջ։
Ու այդ հարցը դուք պետք է ոչ թե ինձ տաք, այլ պետք է տաք Զուրաբյան Լևոնին, Մանուկյան Արամին, Գրիգորյան Արմանին, Մուսինյան Արմանին, ասեք այդ ի՞նչ եղավ, որ շեղվեցիք այդ գծից։ Ես այդ հարցի վերաբերյալ ունեմ իմ ենթադրությունը, բայց չեմ կիսի ձեզ հետ»։
Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը Հայաստանում ընտրությունների կեղծարարության պրակտիկայի հիմնադիր է, Ղալամքարյանն ասաց. «Կոնցեպտուալ հարց է՝ երկրի ղեկավարը որքանով է պատասխանատու երկրում տեղի ունեցող x, y, z երևույթների համար։ Նայած թե ինչ պրիզմայով եք նայում ինչ ռակուրսից եք նայում ձեր դիտակետը որն է։ Եթե նայենք այն տեսանկյունից որ 95 և 96 թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է երկրի ղեկավար, ապա այո, ինքը պատասխանատու է կեղծված ընտրությունների և հանրաքվեի համար։ Կամ եթե նման կոշտ գնահատական չտամ, որ հենց կեղծված, ապա եկեք կոչենք խնդրահարույց, վիճելի, վիճարկելի։ Այդ իմաստով այո, Լևոն Տեր-Պետրոսյանը կարող ենք համարել, որ պատասխանատու է։ Թե որքանով էր հենց ինքը անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակից այն ամենին, ինչ տեղի էր ունենում 95-96 թվականներին, ես ունեմ կարծիք, որ ինքը ոչ շարժիչ ուժն է եղել այդ ամեն ինչի, ոչ էլ առանցքային դերակատարը»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ