Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
 Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան  Մերձավոր Արևելքում ճգնաժամի միգրացիոն ճնշումների պարագայում ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետ Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար Թրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալով TRIPP-ը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը․ Վրաստանի նախկին փոխվարչապետ Նոան` Հայաստանի Սուպերգավաթակիր Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվել Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Ռուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ Քաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունում Այսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն է ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներ

Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկԴադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան Շատ ուրախ եմ նոր պարտականություններով ակումբ վերադառնալու համար. Դավիդ ՎիլյաՄերձավոր Արևելքում ճգնաժամի միգրացիոն ճնշումների պարագայում ԵՄ-ն կհամագործակցի Հայաստանի հետԳյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համարԿանխվել է թմրամիջոցի ներթափանցումը «Գորիս» ՔԿՀՍահարայի ավազները սպիտակել ենԻրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերիցԹրամփը հայտարարել է, որ այլևս շահագրգռված չէ Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալովTRIPP-ը կամրապնդի տարածաշրջանային խաղաղությունը․ Վրաստանի նախկին փոխվարչապետՆոան` Հայաստանի ՍուպերգավաթակիրԹուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ է չեզոքացվելՊարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացըՌուսաստանը բարձր է գնահատում ԱՄՆ-ի ջանքերը՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբՔաղաքացիների ընդունելություն՝ էկոնոմիկայի նախարարությունումԱյսօր հայ մեծագույն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան օրն էՏեղեկությունը ստուգվեց և հաստատվեցՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ շարունակում են շրջանառվել կեղծ օգտահաշիվներԱրսեն Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնումԽաղային օրվա գլխավոր իրադարձություններն ու գրանցված արդյունքներըՎարչապետն ընդունել է ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարինՀացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էSaudi Aramco-ն կգնի ուկրաինական ԱԹՍ-ներՌուսաստանը օրական 150 մլն դոլար լրացուցիչ եկամուտ կստանա. FTԸմբշամարտի Մ23 ԵԱ․ պայքարը սկսում են հունահռոմեական ոճի ըմբիշներըՀՀ ԳԱԱ նախագիծը հաղթել է «MSCA & Citizens 2025» մրցույթում«ITEC ծրագրի շրջանավարտները հուսալի կամուրջ են Հայաստան-Հնդկաստան հարաբերություններում»Խարդախ սխեմաներ. Կենտրոնական Բանկը զգուշացնում էԻրանն ինտենսիվ ավիահարվածների է ենթարկվել, մերձավորարևելյան երկրներում բազաներ են թիրախավորվելԻրաքում բախվել են ամերիկյան լիցքավորող օդանավերըՀայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններինԵՄ-ն ողջունել է Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևըԲեռնում տեղի է ունեցել Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունըՀՀ պաշտպանության նախարարը և ԵՄ ռազմական արդյունաբերության հանձնակատարը քննարկել են համագործակցության հնարավորություններըԱպօրինի ձեռնարկատիրության երեք դեպք․ քրեական ոստիկանների բացահայտումներըՎրաստանի իշխանությունները վստահեցրել են ԵՄ-ին, որ կդադարեցնեն ռուսական նավթի վերաարտահանումըԱՄՆ ռազմածովային ուժերը միջազգային կոալիցիայի հետ համատեղ կուղեկցեն նավերըՀայաստանի փորձագիտական կենտրոնը ստացել է հավատարմագրում Արաղչին հատուկ ընդգծել է BRICS միջկառավարական կազմակերպության կարևորությունը Թիրախավորվել են ռազմական նշանակության օբյեկտներ և իշխանական կառույցների շտաբերԳյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի գործունեությունըՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջՎերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու խաղաղապահության գործում միջազգային ջանքերինՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ԹուրքիաԻրանամետ խմբավորումն ստանձնել է ամերիկյան ռազմական ինքնաթիռը կործանելու պատասխանատվությունըԻնջիրլիքի ավիաբազայում որսացել են իրանական հրթիռներՀայկական ոսկերչությունն առաջանցիկ քայլերով առաջ է գնումՄենք վճռականորեն ենք արձագանքում բոլորին, ովքեր օգնում են  իրանցիներին. Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար
Հայաստան

Հին ու նոր տոնածառի «վեճ», ուռճացված ծախսեր, ուշացած ժամկետներ. ինչպիսի Ամանոր է սպասվում գյումրեցիներին

Շեքսպիրյան «լինե՞լ, թե՞ չլինել» հայտնի հարցադրումը «հի՞ն, թե՞ նոր տոնածառ» ձևափոխված տարբերակով սեպտեմբեր ամսից քննարկվում էր Գյումրու համայնքապետարանում, և վերջապես` միս ու արյուն ստացած ձևակերպումով, հայտնվեց նոյեմբերի 11-ի՝ քվորումի բացակայության պատճառով ավագանու չկայացած նիստի օրակարգում՝ հօգուտ հին տոնածառի: Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում տեղադրվող ամանորյա տոնածառի վերանորոգման, մոնտաժման և ապամոնտաժման, նոր զարդարանքների ձեռք բերման ու հին զարդարանքների վերանորոգման համար համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի ժամանակավոր պատոնակատար Անդրանիկ Չադրյանը դիմել էր 24 մլն դրամ հատկացնելու նպատակով,  գրում է Հետք-ը:

Ըստ Անդրանիկ Չադրյանի 2025թ․-ի հոկտեմբերի 30-ի զեկուցագրի՝ պահանջվող 24 մլն դրամից 2 մլն դրամն անհրաժեշտ է հրապարակում տեղադրվող տոնածառի վերանորոգման, հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար, 18 մլն դրամը՝ նոր դեկորների և լույսերի ձեռք բերման, ձևավորման և տեղադրման համար, 4 մլն դրամը՝ Գյումրի համայնքին պատկանող, արդեն առկա հին դեկորների և լույսերի վերանորոգման և տեղադրման համար:

Նշված 4  մլն դրամն, ըստ զեկուցագրի, ուղղվելու է Երևանյան խճուղի, Ռուսթավելի, Շիրազի, Հակոբյան, Աբովյան, Ղորղանյան և Վարպետաց փողոցներում հին դեկորների և լույսերի վերանորոգման ու տեղադրման ծառայությանը: Նոր դեկորների և լույսերի ձեռք բերման և տեղադրման ծառայություն համար նախատեսված 18 մլն դրամը ուղղվելու է հետևյալ տարածքներին՝ Վարդանանց հրապարակ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու տարածք, Շահումյան, Գայի, Արագածի փողոցներ, Մուշ-2 թաղամասի հրապարակ, Թատերական հրապարակ, Երևանյան խճուղի, Նժդեհի հրապարակ, Տերյան փողոց, Տերյան-Հաղթանակի պողոտայի խաչմերուկ, Հաղթանակի պողոտա, Ռիժկովի ճեմափողոց, Սայաթ-Նովա փողոց, Հայուհու հրապարակ, Կայարանամերձ հրապարակ, Տիգրան Մեծի փողոց, Նժդեհի փողոց, 50-ամյակ, Շառլ Ազնավուրի հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոց, Մ. Խորենացի փողոց, Պ. Սևակի փողոց, Շիրակացի փողոց, Մայր Հայաստան:

Զեկուցագրում առանձնացված չէ, թե որ տարածքներում ինչ տիպի զարդարանք է նախատեսված, նշված չէ, թե ինչ քանակի նոր լույսեր ու դեկոր է պետք գնել, և ինչ քանակի՝ վերանորոգել, ինչպես է հաշվարկվել հատկապես վերանորգման ծախսը(4 մլն դրամ): Հին տոնածառի վերանորոգման ծառայությունը կազմել է 700 հազար դրամ, տոնածառի մոնտաժման, ապամոնտաժման և հակահրդեհային նյութով մշակման աշխատանքները՝ 1 մլն 300 հազար դրամ: Հանձնաժողովում հարցի քննարկումն անցել է ձայների երկու կողմ, մեկ ձեռնպահ հարաբերակցությամբ: Ձեռնպահ քվեարկել էր հանձնաժողովի ՔՊ խմբակցության անդամ Գալյա Հայրապետյանը: Վերջինս «Հետք»-ին փոխանցեց, որ ինքն առաջարկել է անցյալ տարի դեկտեմբերին գնված տոնածառը դնել, ոչ թե գումար ծախսել հնի վերանորոգման ու նոր զարդարանք գնելու վրա: 

«Մենք արդեն երկրորդ անգամ է խնդիր ունենք բաժնի պետերի ներկայացրած նախագծերի հետ, քանի որ բացակայում է ֆինանսական միջոցներին կից բյուջեի մանրամասն բացվածքը, չկա գործողությունների հստակ նկարագրություն,- ասում է Գալյա Հայրապետյանը,- նման պրոբլեմ ունեցանք դեռ օգոստոսին՝ քաղաքի տոնակատարության բյուջեն քննարկելիս, բաժնի պետին առաջարկել էինք հետևողական լինել ծրագրերը ներկայացնելիս, այլապես կրկին մերժումներ կլինեն: Բայց նորից թերություններով էին ներկայացված ամանորյա տոնակատարությունները, իսկ տոնածառի հետ կապված ընդհանրապես անհասկանալի պատճառաբանություններ էին, թե բա՝ անցած տարվանը 15  մետր է, փոքր է, հրապարակին հարմար չէ: Բացի դրանից անհասկանալի էր, թե 18 մլն դրամի որքան զարդարանք, դեկոր, լույսեր պետք է գնվեն՝ ոչ մի հստակ թիվ չկար: Առաջարկ է եղել պարոն Չադրյանի բաժնին հստակ ներկայացնել, թե ինչ դիզայնով են պատկերացնում տեղադրվելիք տոնածառը, մանավանդ որ հինն են ուզում ռեստավրացիա անել»:

Տոնածառային այս թնջուկը հասկանալու համար պետք է հետ գնանք առնվազն 25 տարով: «Հին»  կոչվող տոնածառը, որը ձեռք էր բերվել 2000թ․-ին, վնասվել էր 2015թ․-ի հունվարի 6-ին: Ուժեղ քամուց կոտրվել էր հիմնական սյունը, որի վրա հավաքվում էր տոնածառի կմախքային հատվածն, ու տեղադրվում սոճու բնական ճյուղերը: Գյումրեցիները տոնածառի շուռ գալն այդ ժամանակ համարեցին վատ նշան: Դեպքից 6 օր անց՝ հունվարի 12-ին, քաղաքը ցնցվեց Ավետիսյանների ընտանիքի սահմռկեցուցիչ կոտորածի լուրով: Հաջորդ տարվա համար «գնել նոր տոնածառ, թե ամեն դեպքում վերանորոգել հինն ու տուրք չտալ սնահավատությանը» բանավեճում հաղթեց՝ «հավելյալ գումար չկա» պատճառաբանությունը: «Ծուռ է, բայց կարևորը բնական է ու ամենաբարձրն է հանրապետությունում, համ էլ սիրուն է» որակումներով գյումրեցիք ու տեղական իշխանություններն իրենց մխիթարեցին ևս 9 տարի: 

2024թ․-ի սեպտեմբերի 10-ին նախկին քաղաքային իշխանություններն ու ավագանին որոշել էին համայնքի բյուջեից տրամադրել 68 մլն դրամ և գնել նոր տոնածառ, ևս 7 մլն դրամ էլ պիտի հատկացվեր հին դեկորների նորոգմանն ու նոր զարդարանքներ ձեռք բերելուն: Բյուջեից 75  մլն դրամ նոր տոնածառին հատկացնելու քայլն այն ժամանակ քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանն արդարացրել էր նրանով, որ հինը ջարդոն է և անգամ վաճառքի ենթակա չէ: Սակայն, ինչպես հայտնի է, հին տոնածառը նորով փոխարինելու և 2025թ․-ը շքեղ դիմավորելու ծրագրերն իրականացնելու փոխարեն, «Բալասանյան դաշինքը» 2024թ․-ի հոկտեմբերին, առանց բացատրության, հեռացավ՝ քաղաքի ղեկավարումը թողնելով ինքնահոսի: Նոյեմբերին երկու նշանակում եղավ՝ Գյումրին ունեցավ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ ի դեմս Սարիկ Մինասյանի և նոր մարզպետ՝ ի դեմս Դավիթ Առուշանյանի: 

Որպեսզի, կառավարման ճգնաժամով պայմանավորված, քաղաքը չտուժի և կարողանա ամանորյա տոները դիմավորել զարդարված հրապարակով ու նոր տոնածառով, Կառավարության որոշմամբ մարզպետի աշխատակազմին այդ նպատակով հատկացվեց 20 մլն 100 հազար դրամ: Մարզպետ Դավիթ Առուշանյանը դեկտեմբերի 3-ին որոշում է կայացրեց Գյումրի համայնքի գլխավոր տոնածառի գնման, տեղադրմա և զարդարման համար, ինչպես նաև ամանորյա դեկորները նորով փոխարինելու, վերանորոգման աշխատանքները մեկ անձից գնման ձևով իրականացնելու վերաբերյալ:

Տոնածառը և խաղալիքներն անցած տարվա դեկտեմբերին ձեռք են բերվել «Արեգակ գրուպ» ԱՊԸ-ից՝ 11 մլն 909 հազար դրամով: Գնվել է արհեստական տոնածառ՝ կոնստրուկտիվ բազմակի օգտագործման համար նախատեսված, բարձրությունը՝ 15 մետր, իրանը՝ մետաղական: Տոնածառի փոխադրման, տոնածառի և խաղալիքների տեղադրման, ապամոնտաժման համար նույն ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր՝ 4 մլն 141 հազար դրամ արժեքով: 

Շիրակի մարզպետի աշխատակազմն ամանորյա դեկորները նորերով փոխարինելու և վերանորգման ծառայությունների համար պայմանագիր էր կնքել «Գյումրիի վերելակային տնտեսություն» ԲԲ ընկերության հետ, որի պայմանագրային արժեքը կազմել է 4 մլն 50 հազար դրամ: Ըստ այդ պայմանագրի՝ կատարվել են ամանորյա դեկորների նոր LED լույսերով փոխարինում և վերանորոգում հետևյալ փողոցներում ՝ Շիրազ, Ռուսթավելի, Ջիվանի, Վարպետաց, Ղորղանյան, Աբովյան, Հակոբյան: Ընդհանուր փոխվել է 173 դեկոր, գումարը կազմել է 980 հազար դրամ: Աբովյան ճեմափողոցում 7000 միավոր ոսկեգույն թափվող լույսերի համար ծախսվել է 413 հազար դրամ: 

Երևանյան խճուղում  ամանորյա դեկորների նոր LED լույսերով փոխարինման և վերանորոգման համար ծախսվել է 2 մլն 216 հազար դրամ: Մուշ թաղամասում ևս կատարվել  են լույսերի ու դեկորների թարմացման աշխատանքներ՝ ընդհանուր ծախսը 151 հազար 600 դրամ:  Անի թաղամասում նույն գործողությունների համար պահանջվել է 156 հազար 600 դրամ,  Կայարանամերձ հրապարակում՝ 132 հազար 800 դրամ: Նշված տարածքներում ամանորյա զարդարանքների վրա կատարած ծախսը կազմել է 4.050.000 դրամ:

Եթե համեմատենք 2024թ․-ի ամանորյա զարդարանքներին ուղղված ծախսերի ցուցակը 2025թ․-ի ցուցակի հետ, ապա հստակ երևում է, որ 11 անուն (փողոց, թաղամաս, հրապարակ) կրկնվում են, և առնվազն այդ տարածքները չպետք է ընդգրկվեին նոր ծախսային ցուցակի մեջ, որի իրականացման համար Գյումրու բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը ավագանու հաստատմանն էր ներկայացրել 22 մլն դրամ: 

Ինչ վերաբերում է ամանորյա միջոցառումների համար համայնքապետարանի մշակույթի բաժնի ներկայացրած 9 մլն դրամին, ապա ըստ նախահաշվի 4 մլն դրամը նախատեսված է 2846 երեխայի համար ամանորյա պարկեր գնելու համար, 3 մլն դրամը՝ հրապարակի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական միջոցառման բեմական սարքավորումների վարձակալության, լուսաձայնային տեխնիկայի վարձակալության և սպասարկման համար, 1.500.000 դրամը` արտիստների և հաղորադավարի վարձատրություն, 500 հազար դրամ էլ ամանորյա տոնավաճառի կազմակերպման, չնախատեսված ծախսերի համար:

Քանի որ նոյեմբերի 11-ի ավագանու նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով, արտահեթ նիստի գումարման համար էլ դեռևս օր նշանակված չէ՝ կապված Կոմունիստական կուսակցության խմբակցության ավագանու անդամներից Արտյոմ Մկրտչյանի մանդատը վայր դնելու կապակցությամբ, ապա ամենայն հավանականությամբ, հանրությունն իր երեսփոխաններին մեկ դահլիճում հնարավորություն կունենա տեսնելու դեկտեմբերի սկզբին: Մրցութային եղանակով իրականացվող գործողությունների համար Գյումրու քաղաքապետարանն այս պարագայում զրկվում է արագ գործելու հնարավորությունից, քանի որ, ըստ հաստատված կարգի, քաղաքն ամբողջությամբ սկսում են զարդարել դեկտեմբերի 7-ից հետո և ավարտում մինչև դեկտեմբերի 20-ը: 

Այս ամենը հաշվի առնելով, ամենայն հավանականությամբ, Վարդանանց հրապարակում 2025թ․-ը գյումրեցիները կդիմավորեն անցած տարի գնված նոր տոնածառով, որի «կարճահասակ» լինելու համար ուրախացել էին հատկապես լուսանկարվողները, քանի որ հնի պարագայում լուսանկարների մեջ սովորաբար երևում էր միայն հենասյունը:

Գլխավոր լուսանկարը՝ Վազգեն Ասատրյանի