Եկեղեցու ներսից ճնշումներ կսկսվեն որոշ եպիսկոպոսների դեմ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից սկսված քաղաքական ճնշումները ամեն օր նոր ձեւ եւ բովանդակություն են ստանում։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի կառավարական աղբյուրների՝ իշխանությունը համակարգված ձեւով փորձում է գտնել եկեղեցու ներսում ներկայացուցիչների, ովքեր պատրաստ են համագործակցել իշխանության հետ եւ, անհրաժեշտության դեպքում, ներսից դեմ դուրս գալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։
Նույն աղբյուրների պնդմամբ՝ վարչապետ Փաշինյանին արդեն հաջողվել է հասնել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի լոյալությանը, եւ քննարկվում է առաջիկայում եպիսկոպոսաց ժողով հրավիրելու հարցը, որտեղ նպատակ կա փակ ձեւաչափով բարձրացնել նաեւ կաթողիկոսի թեման։
Սակայն, որպեսզի գործընթացը արտաքինից երեւա «օրինական» եւ «տրամաբանական», առաջին փուլով նախատեսվում է քննության առնել այն եպիսկոպոսների ու հոգեւորականների հարցը, որոնց հասցեին ներսում հնչել կամ հնչում են կուսակրոնության կանոնները խախտելու, անձնական կյանքի վերաբերյալ կասկածներ։ Մի քանի հոգեւորականներ արդեն հայտնվել են այս թիրախում, եւ, ինչպես վստահեցնում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հենց եկեղեցու ներսից են փորձելու նախաձեռնություն առաջ քաշել՝ նրանց ծառայությունը կասեցնելու օրակարգով։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելու է հետեւել այս գործընթացներին՝ արձանագրելով, թե ինչպես է պետական իշխանության եւ եկեղեցու լարված հարաբերությունը քայլ առ քայլ տեղափոխվում գաղտնի բանակցություններից դեպի բաց ներեկեղեցական ճգնաժամի վտանգ»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ