Իշխանությունը «բացահայտել» է Կաթողիկոսի բացթողումը. ճնշումներն առաջիկայում կշատանան
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունների, հատկապես Նիկոլ Փաշինյանի համար թիվ մեկ օրակարգային թեման շարունակում է մնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կաթողիկոսին «հեռացնելը»: Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել Կաթողիկոսին ու նրա մտերիմ հոգեւորականներին՝ նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով՝ մինչեւ ճնշումները հասնեն անձամբ Կաթողիկոսին։
Ըստ մեր աղբյուրների՝ այդ հավաքների ընթացքում բոլոր հոգեւորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ: Հենց այդ ժողովն է ընտրում Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում Կաթողիկոսի, Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ իր կողմից ձեւավորված հանձնաժողովների զեկույցները եւ անհրաժեշտության դեպքում կայացնում որոշումներ։ Ու թեեւ դա զուտ ներեկեղեցական հարց է եւ ներքին կառավարման խնդիր, Նիկոլ Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք՝ Կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, թե ինչու ժողովները 2017-ից հետո չեն անցկացվել։
Կարճ ասած, առաջիկայում եկեղեցու եւ Կաթողիկոսի նկատմամբ ճնշումները, հատկապես ներեկեղեցական հարցերի համատեքստում, ավելի են շատանալու։ Նշենք նաեւ, որ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ այս կիրակի եւս պատարագի է մասնակցելու, այս անգամ՝ Արարատի մարզում: «Նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցում կմասնակցեմ Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող սուրբ եւ անմահ պատարագին», – հայտարարել է Փաշինյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ