Վաղարշապատի ընտրությունների հակառակ կողմը
Այն ինչ տեղի ունեցավ Վաղարշապատում, սովորական ՏԻՄ ընտրություն չես անվանի։ Պատճառն այն է, որ առաջիկա հունիսին համապետական ընտրություններ են, իսկ Վաղարշապատը ընդդիմության ամենաուժեղ կետերից մեկն է, եթե ոչ ամենաուժեղը։
Ինչ ունենթք Վաղարշապատում՝ Կաթողիկոսի եւ նրա ընտանիքի ազդեցություն, ՀՅԴ բավական լավ աշխատող կառույցներ, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների եւ կողմնակիցների ուժերի մոբիլիզացիա, Մեր ձեւով շարժման բացահայտ աջակցություն, Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի ընտանիքների եւ ընկերական շրջապատի առկայություն, Արթուր Վանեցյանի եւ Անդրանիկ Թեւանյանի ակտիվ մասնակցություն, ակտիվ ֆինմիջոցներով։
Չնայած այս մոբիլիզացիային, ՔՊ-ն հաղթեց։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ ընտրություններում հաղթեց իր խղճով եւ մտքով քվեարկողը, այլ կերպ ասած, նրանք, ովքեր անձնական շահ եւ ակնկալիք ՔՊ-ի հաղթանակից չունեին։
Ընտրություններում որոշիչ էին այն մարդկանց ձայները, ովքեր ՔՊ-ն ընկալում են խաղաղության եւ զարգացման կուսակցություն, իսկ ընդդիմությանը պատերազմի եւ անարդար հարաբերությունների կուսակցություն։
Տարօրինակ է, բայց սա է իրականությունը։ Ընդդիմադիր ուժերն իրենց հայտարարություններով, իրենց ռազմաշունչ հայտարարություններով, իրենց անցյալով ՔՊ-ին օգնեցին բավական վստահ հաղթանակ տանել։ Հաղթանակ, որը կարող է արջի ծառայություն մատուցել հենց ՔՊ-ին, եթե նրանք խորքային վերլուծություններ չանեն, ՀՀՇ-ի 1995 թվականի սխալը թույլ չտալու համար։ Իսկ առայժմ մեծ է վտանգը, որը 2026-ին կրկնվի 1995-ը։
Top-News.am


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Սեյեդ Մոջթաբա Խամենեին պաշտոնապես ընտրվել է Իրանի գերագույն առաջնորդ. Fars
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել