Ինչու են ձերբակալել գործարար Ռոբսոնին, բայց գաղտնի են պահում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՆԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնապես հայտնեցին, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները Ռուբեն Թաթուլյանին հայտնաբերել եւ ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին։
«Известия» պարբերականի տվյալներով՝ նոյեմբերի 7-ին Հայաստանում ձերբակալվել է հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որն ավելի հայտնի է որպես Ռոբսոն։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել։ Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզման մեջ է «Սպանություն», «Խարդախություն» եւ «Հանցավոր համայնքի կազմակերպում» հոդվածներով։ Ռուսական դատարանը նախկինում նրա նկատմամբ հեռակա կարգով խափանման միջոց էր ընտրել կալանքը։ Նշվում է, որ գործարարը Հայաստանի քաղաքացիություն ունի։
Իսկ թե ինչու են ձերբակալել, ինչ հիմքով են ազատ արձակել՝ իրավապահները դեռ լռում են: «Ժողովուրդ» օրաթերթը հետեւողական կլինի՝ պարզելու եղելությունը»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ