Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել
Ռամկավար Ազատական Կուսակցության Կենտրոնական Վարչությունը հայտարարություն է տարածել․
«Հայաստանում իշխանության և մի խումբ եկեղեցականների առճակատումով ծայր առած լարված ու անհաճո ներկա կացությունը, անտարակույս, խոր վրդովմունք է պատճառում բոլորիս։
2025 թվականի հունիսի 29-ի «Մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի հետ, մեր ժողովրդի և մեր հայրենիքի համար» մեր հայտարարությամբ, Ռամկավար Ազատական Կուսակցության Վարչությունը վճռաբար հորդորել էր, որ Մայր Աթոռը կտրականապես դադարի քաղաքական նկրտումներ ու միջամտություններ ունենալուց, որպեսզի չշարունակվի անոպա ոտնահարումը պետական մեր անխախտելի հասկացողության, ինչպես նաև մեր ազգային արժանապատվության անարգումը։
Գարեգին Բ. Կաթողիկոսը, սակայն, ցավոք սրտի, նախընտրել է չընդհատել իր ամուր պայմանավորվածությունը համանման այլ բախտախնդիրների հետ, հայտնորեն հետապնդելով զարտուղի, մոլար ու փորձանքալից քաղաքական առաջադրանքներ։
Ավելին՝ սահմռկեցուցիչ երևույթ է, որ Մայր Աթոռը, որոշակիորեն ու փառամոլ սնապարծությամբ, հետամուտ է հայրենի իշխանությանը տիրանալու։ Կրոնապետությունը ապաժողովրդական ու խորշելի վարչաձև է, ինչը մերժում և օտարում են գիտակից ու առաջադեմ բոլոր ժողովուրդները։
Ռամկավար Ազատական կուսակցությունը, աներկբայորեն, մեր ազգային ինքնության նվիրականագույն հենասյուներից մեկն է համարում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին, որի անեղծ, անապական և անսասան պահպանման ի խնդիր մշտապես անզիջում կերպով պայքարել է։ Այդ իսկ սկզբունքային հայեցակետով և նախանձախնդրությամբ է, որ Կեդրոնական Վարչությունը խոտելի և անարգ է համարում ներկա անփառունակ վիճակը։
Հայ եկեղեցականների սրբազան, խիստ նշանակալից առաքելությունը մեր ժողովրդի հոգևոր առաջնորդությունն է։ Մեծապես բաղձալի և շահեկան պիտի լինի, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևորականները իրենց ուշն ու ժամանակը ամբողջովին բևեռեն հոգեհարազատ այդ առաքելության վրա։
Սակայն ցավով արձանագրում ենք, որ Գարեգին Բ-ի և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների աշխարհիկ, հոգևորական դասին բոլորովին անհարիր նյութապաշտ, մոլոր ընթացքն ու ախորժակները վտանգի տակ են դնում մեր եկեղեցու հանդեպ հայ ժողովրդի տածած երկյուղած հարգանքը, վստահությունը և մինչեւ անգամ՝ հավատը։
Այս պղծաբարո դրությունը ոչ միայն սաստիկ կերպով արատավորում ու հեղինակազրկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, այլ նույնիսկ կարող է անդառնալի վնաս հասցնել թէ՛ մեր սրբազան հայրենիքին, թէ մեր ամբողջ ազգին։
Հետևաբար, հրամայականորեն անհրաժեշտ է դարձել, որ Գարեգին Բ-ն ու իր «մարտընկեր» եկեղեցականները հիմնովին կշռադատեն ու չափավորեն իրենց ներկա ընթացքը, որպեսզի ազգովին խուսափենք ծայր աստիճան անցանկալի ու անմխիթար իրադրություններից և նրանց բոլոր հետևանքներից»,- նշված է հայտարարության մեջ։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ