ԵՄ-ը հեռացրել է Վրաստանին անվտանգության եւ հանցավորության վերաբերյալ նախագծերից. «Ռուսթավի 2»
Եվրամիությունը հեռացրել է Վրաստանին ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող անվտանգության եւ կազմակերպված հանցավորության վերաբերյալ տարածաշրջանային նախագծերից։ Այս մասին նշվել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկու՝ երկրի արտաքին գործերի նախարարությանն ուղղած նամակում, որը հայտնվել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի տրամադրության տակ։
Գերչինսկին նամակում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է երեք նախագծի՝ Արեւելյան գործընկերության շրջանակում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին՝ Եվրոպոլի աջակցությամբ, կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համագործակցությանը (TOPCOP II) եւ ԵՄ թմրանյութերի մոնիթորինգի նախագծին (EU4MD II): Վրաստանին ծրագրերից հեռացնելն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 15-ին եւ վերաբերում է Վրաստանի ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներին։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ