Մինչև 2026-ի հունվարի վերջը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ կհասնի 132 վագոն ցորեն. քննարկվում են նաև այլ բեռների մատակարարումներ․ ՌԴ տրանսպորտի նախարարություն
Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։ Այս մասին ասված է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թելեգրամյան ալիքում:
Հայտնում են, որ առաջին խմբաքանակը՝ ավելի քան 1000 տոննա հացահատիկ, ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից։ Բեռնափոխադրումը կազմակերպվել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կողմից։ Հացահատիկով բեռնված 15 վագոնով գնացքն անցել է Ադրբեջանով, հատել վրաց-հայկական սահմանը և ուղևորել ՀԿԵ-ի «Դալարիկ» կայարան։
Նախարարությունից նշել են, որ նոր լոգիստիկ երթուղու կազմակերպումը հնարավոր է դարձել Ադրբեջանի միջով դեպի Հայաստան բեռների տարանցման վերսկսումից հետո։ Սա 1990-ական թվականներից ի վեր առաջին նմանատիպ բեռնափոխադրումն է։
Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 երկաթուղային վագոն՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։
Ցորենից բացի, քննարկվում են նաև այլ բեռների կատեգորիաների մատակարարումներ։
Հիշեցնենք, որ գիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...