«Զանգեզուրի միջանցքը» ավելի լայն հասկացություն է, այն չունի բացասական նրբերանգ․ ադրբեջանցի փորձագետ
Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը՝ ունենալ անխոչընդոտ և արագընթաց անցում: Այս մասին լրագրողներին ասել է Երևանում անցկացվող «Օրբելի» կենտրոնի կազմակերպած ֆորումին մասնակից ադրբեջանցի փորձագետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Է Բաքուն պնդել, որ խաղաղության համաձայնագրում լինի «անխոչընդոտ» ձևակերպումը:
«Եվ կարևոր է, որ այստեղ շահութաբաժին քաղի Նախիջևանի բնակչությունը, որոնք տուժել են գրեթե 4 տասնամյակ տևած հակամարտության հետևանքով: Նրանք էլ արժանի են տեսնելու երկու երկրների միջև խաղաղության շահութաբաժինները»,- նշել է նա:
Երևանում գտնվող մյուս ադրբեջանցի փորձագետն էլ ասել է՝ «Զանգեզուրի միջանցքը» ավելի լայն հասկացություն է, և դա չի վերաբերում TRIPP-ին:
«Ի տարբերություն Հայաստանի, այն չունի բացասական նրբերանգ։ Երբ մենք ասում ենք միջանցք եզրույթը, Հայաստանում այլ կերպ են ընկալում, Ադրբեջանում՝ այլ»,– նշել է նա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ