Հանրային լսման չլսված կողմը
Արդեն տևական ժամանակ է, ինչ Արարատի մարզում գտնվող Կարմիր սարը՝ որը շրջապատում է Վեդի և Արտաշատ խոշորացված համայնքների մի քանի բնակավայրեր, հայտնվել է հանքարդյունահանողների թիրախում։ Նախատեսվում է սարից արդյունահանել կրաքարային մերգել՝ որը ծառայում է որպես հումք ցեմենտի արտադրման հանար։ Կար նաև առանձին նախագիծ Գինեվետում ցեմենտի գործարան կառուցելու վերաբերյալ։
Սակայն նախորդ տարի «Օրդ» ՍՊԸ- ի կողմից ներկայացրած հանք շահագործելու հայտը բացասական եզրակացություն ստացավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ՇՄԱԳ փորձաքննական կենտրոնի կողմից։
Եզրակացությունում նշված էր՝ «Օրդ» ՍՊԸ-ի պատվիրված փորձաքննության համաձայն՝ տարածքում չկան կարմիրգրքային տեսակներ, սակայն Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գրության համաձայն՝ Կարմիրսարի տարածքը հանդիսանում է մի շարք վտանգված բույսերի աճելավայր և կենդանիների ապրելավայր։ Այդ տեսակներն ընդգրկված են ՀՀ Կարմիր գրքում։ «Նշվածը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների և բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը, համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի և «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի»։
Նախորդ տարվա եզրակացությունից հետո թվում էր թե Կարմիր սարում հանք արդյունահանելու թեման փակ է, բայց այս տարի այլ ` «Օրդ գրուպ» անվամբ ներկայանալով ընկերությունը, որն արդեն ստացել էր բացասական եզրակացություն, դիմել է նոր հայտ և հոկտեմբերի 13-ին անցկացրել առաջին հանրային լսումը Գինեվետ բնակավայրում։
Անցկացված հանրային լսման և օրեր անց կազմված լսման արձանագրության վերաբերյալ խոսեցինք Գինեվետի բնակիչ և արդեն երկար ժամանակ սարում հանքի շահագործմանը դեմ հանդես եկող Վարդուհի Բարսեղյանի հետ։ Ով հաճախ խոսում է հնարավոր ռիսկերի մասին և փորձում բարձրաձայնել դրանք սոցիալական հարթակներում։
Ըստ Վարդուհու տեղադրված է միայն արձանագրությունը, չնայած կան բնակիչներ և խնդրով անհանգստացողներ, ովքեր իրենց բողոքները, կարծիքներն ու առաջարկները էլեկտրոնային փոստով ուղարկել են, և ըստ օրենքի Դրանք նույնպես պետք է կցվեին արձանագրությանը, սակայն չկան։
Նաև պնդում է, որ լսման ընթացքում իր բարձրացրած հարցերը ամբողջական տեղ չեն գտել կազմված արձանագրությունում։ «Ես ինքս հղել եմ երեք հարց, որոնցից ամենակարևորները չկան, ու դրանց տրվել է ընդհանուր, լղոզված պատասխան, որն ինձ և այդ պահին չի բավարարել, և հիմա չի բավարարում»։ Նույնը նաև որոշ այլ մասնակիցների դեպքում` ովքեր հարց էին հնչեցրել կամ հանդես եկել իրենց մտահոգություններով։
Ըստ Վարդուհի Բարսեղյանի, արձանագրությունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ հարթ ու համերաշխ է անցել.
«Իսկ ամենավերջում արձանագրությունում նշվում է, որ հանրային լսումը վարող Շամո Բաքոյանը (խմբ. Վեդի համայնքի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետը) հարցրեց ներկաներին արդյո՞ք կան այլ հարցեր թե ոչ, և պատասխանից ելնելով համարեց լսումները կայացած և վերջացրած։ Սակայն տեսաձայնագրությունում էլ երևում է, որ «Օրդ գրուպի» ներկայացուցիչը Բաքոյանի հետ փոխհամաձայնեցրած առաջարկում են չշարունակել` քանի որ հարցերը կրկնվում են և որոշում են, որ լսումը կայացած է` չհարցնելով ներկաներից այլ հարցեր կան թե՞ ոչ»։
Վարդուհի Բարսեղյանը նաև տեղեկացրեց, որ պատրաստվում են կազմել այլընտրանքային արձանագրություն, որը հասանելի կլինի շահագրգիռ և խնդրով հետաքրքրված մարդկանց համար։ «Մարդիկ հնարավորություն կունենան կարդալ արձանագրությունը մեր տեսանկյունից, որը գրել ենք հիմնված միայն ամբողջ լսման տեսաձայնագրության վրա։ Բառ առ բառ ֆիքսել ենք, որպեսզի կեղծ տպավորություն չստեղծվի թե ՏԻՄ կամ «Օրդ գրուպի» ներկայացուցիչները իրենց բարեհամբույր և քաղաքակիրթ են պահել»։
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար