Զելենսկին հայտնել է Ուկրաինայի վրա ավելի քան 650 ԱԹՍ-ներով ռուսական հարձակման մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերն անցնող գիշեր ավելի քան 650 անօդաչուներով հարձակում են իրականացրել երկրի տարբեր ուղղություններով։
«Մեր երկրի շատ շրջաններում շարունակվում են փրկարար գործողությունները նախորդ գիշերվա ռուսաստանի հարձակումից հետո։ Դա բարդ, համակցված հարված էր, թշնամին կիրառել է ավելի քան 650 դրոն և 50-ից ավելի տարբեր տրամաչափի հրթիռներ, այդ թվում ևբալիստիկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, X-ի իր էջում գրել է Զելենսկին՝ նշելով, որ թեպետ արձակված հրթիռներից շատերը կարողացել են չեզոքացնել, սակայն որոշները հասել են իրենց թիրախներին։
Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր։ «Տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանց շարքում հինգը երեխաներ են։ Ցավոք, ունենք երկու զոհ»,- հայտարարել է նա։
Զելենսկին նշել է, որ հարձակման թիրախում են եղել Վիննիցա, Կիև, Միկոլայիվ, Չերկասի, Պոլտավա, Դնեպր, Չեռնիգով, Սումի, Լվով, Իվանո-Ֆրանկիվսկ քաղաքները։
Ներկայում աշխատանքներ են տարվում հարձակումների հետևանքով խափանված էլեկտրականության և ջրի մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան իր հույսն է կապում ԱՄՆ-ի, Եվրոպայի և G7-ի երկրների հետ՝ ընդգծելով, որ անհրաժեշտ են հավելյալ ճնշումներ Ռուսաստանի վրա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ