Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով
Դատարանը՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կալանքից ազատելու միջնորդությունը, կալանքի ժամկետը երկարաձգեց ևս 10 օրով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանները խափանման միջոցը փոխելու հարցն առաջնահերթության կարգով քննարկելու միջնորդություն էին ներկացրել։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։


















































Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնել
Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց
Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց
Ես արդեն 37 տարի է` Գևորգ Աջապահյան չեմ, առողջական խնդիրներ ունեմ․ Միքայել Սրբազանը՝ դատավորին
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ստամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվել
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը