Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն է
«Խորհրդանշական հաղթանակ տանելով՝ Պուտինը հույս կունենա, որ Ալյասկայում ուրբաթ օրվա հանդիպումը շատ ավելին կբերի՝ իր կողմից Ուկրաինայի տարածքների բռնազավթման օրինականացում: Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու համար սա, թերևս, պատերազմի ամենավտանգավոր պահն է՝ այն պահը, երբ իր երկրի ճակատագիրը կարող էր որոշվել այնպիսի հանդիպման ժամանակ, որին նա հրավիրված չէ... Զուգահեռներ են արդեն տարվում 1945 թվականի Յալթայի հետ, երբ Ստալինը ստիպեց Չերչիլին և Ռուզվելտին վերաձևավորել Լեհաստանի սահմանները և այն հանձնել խորհրդային կառավարմանը, և 1938 թվականի Մյունխենի հետ, երբ Չեմբեռլենը Սուդետյան երկրամասը տվեց Հիտլերին՝ որոշումներ, որոնք կայացվել են առանց շահագրգիռ երկրների ներկայության», - նշել է հոդվածագիրը:
Դա կանխելու համար Զելենսկին լարված դիվանագիտական բանակցություններ է վարում եվրոպացի դաշնակիցների հետ, այն բանից հետո, երբ Թրամփի դեսպան Սթիվ Ուիթքոֆը վերադարձել է անցյալ շաբաթ Մոսկվայում կայացած հանդիպումից՝ հայտարարելով անսպասելի առաջընթացի մասին: Նա Թրամփին հայտնել է, որ Պուտինը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները՝ Ուկրաինայի արևելքում տարածքների հանձնման դիմաց։
«Այս հայտարարությունն այնքան ցնցող էր, որ Թրամփը հրաժարվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու ծրագրերից և փոխարենը համաձայնվեց անցկացնել մեծ գագաթնաժողով», - նշել է հոդվածի հեղինակը։
Դիվանագետները, իրենց հերթին, կարծում են, որ Թրամփի վրա հաճախ ազդում է վերջին մարդը, որի հետ նա խոսում է: Ավելին, ռիսկը մեծանում է, երբ այդ մարդը Պուտինը է:
«Հարցն այն է, թե ով կլինի սենյակում, որը կօգնի Թրամփին բռնացնել Պուտինին, երբ վերջինս սկսի ստել։ Եվ ես վախենում եմ, որ պատասխանն է՝ ոչ ոք», - պարբերականի հետ զրույցում նշել է արևմտյան մի դիվանագետ։
Հոդվածի հեղինակը կանխատեսում է, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, կշողոքորթի և կհամոզի Թրամփին։ Մասնավորապես, նա կարող է կրկին պնդել, որ Ուկրաինան ինքն է հրահրել ներխուժումը։ Բացի այդ, նա կարող է ԱՄՆ նախագահի բարեհաճությունը ստանալ՝ աջակցելով Գրենլանդիայի նկատմամբ նրա տարածքային ոտնձգությանը։
«Եթե նա հաջողության հասնի, գագաթնաժողովը կարող է ավարտվել նրանով, որ Թրամփը կրկնի Կրեմլի քարոզչական կետերը և աջակցի Ուկրաինայի բաժանմանը, ինչը կխորացնի Արևմտյան դաշինքի պառակտումը։ Այդ դեպքում Զելենսկին կկանգնի տհաճ ընտրության առաջ՝ ընդունել վատ գործարքը կամ մերժել այն և Վաշինգտոնի կողմից ագրեսոր պիտակավորվել՝ վտանգելով կորցնել ԱՄՆ-ի կենսական աջակցությունը», - եզրափակել է հոդվածագիրը:


















































Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Եվրոպան բավարար ուժեր չունի Կիևին աջակցելու համար
Ինչ է քննարկվելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ Ուկրաինայի հարցով
Գերմանիան Ուկրաինային մոտ 5 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի
Մերցը կրկին չի բացառել Ուկրաինային Taurus թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները