Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասին
Այս հարցի (Վաշինգտոնում համաձայնությունների) շրջանակը հիմա լիովին պարզ չէ։ Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ նշելով, որ դրա վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը սպառիչ բացատրություններ են տվել իրանական կողմին։
«Երբ սկսվեց «Զանգեզուրի» քննարկումը, գլխավոր գաղափարը հայկական Սյունիքի մարզը գրավելն էր և Նախիջևանի ու Ադրբեջանի մայրցամաքային մասի միջև տարածքային կապ ստեղծելը։ Գաղափարը կայանում էր այդ մարզը գրավելու մեջ։ Մենք այն ժամանակ լուրջ մտահոգություններ հայտնեցինք։ Այնուհետև խոսվեց 5-10 կիլոմետր լայնությամբ միջանցք ստեղծելու մասին, որը կկապեր այս երկու շրջանները և կլիներ Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այդ ժամանակ մենք լուրջ աշխարհաքաղաքական մտահոգություններ ունեինք։ Մեր զինված ուժերը տեղակայված էին սահմանի մոտ, և մենք ստեղծեցինք ռազմական ներկայություն։ Բայց Ադրբեջանը մեզ վստահեցրեց, որ նման գաղափարները բացառվում են։
Այժմ այս բոլոր գաղափարները վերածվել են մի ճանապարհի, որը կառուցվում է Հայաստանում գրանցված ամերիկյան ընկերության կողմից և Հայաստանի օրենքների ու իրավասության ներքո: Այս ճանապարհը գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո: Մեր կողքին ամերիկյան զորքեր չեն տեղակայվի, և Իրանի բոլոր կարմիր գծերը հարգվում են:
Սա պարզապես մասնավոր ամերիկյան ինժեներական ընկերություն է. ո՛չ պահնորդային, ո՛չ էլ ռազմական: Աժմերիկյան ուժեր չկան այնտեղ, և Հայաստանն ինքն է ապահովում անվտանգությունը: Նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ամերիկյան մասնավոր պահնորդային ընկերություններին մուտք գործել երկիր...
ԱՄՆ նախագահի ներկայությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը հարգվում են, և սա հենց մեր դիրքորոշումն է: Այսինքն՝ ի սկզբանե մեր դիրքորոշումն այն էր, որ Կովկասում ինչ քայլեր էլ ձեռնարկվեն, տարածաշրջանի սահմանները չպետք է փոխվեն: Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի»,– ասել է Արաղչին:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ