Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու դեպի Ռուսաստան, Իրան, Կենտրոնական Ասիա
Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Այս մասին հաղորդում է «Լուրերը»։
«Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր:
Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ արդյոք Վաշինգտոնի միջնորդությամբ կքննարկվի՞ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, նշվում է, որ հանդիպման արդյունքներով կստորագրվի փաստաթուղթ»,- տեղեկացնում է Վաշինգտոնում աշխատող «Լուրերի» թղթակից Մայա Խաչատրյանը:
Այսպիսով, այսօր՝ ժամը 22:30-ից, Վաշինգտոնում ակնկալվում են Փաշինյան-Թրամփ երկկողմ, ապա՝ Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ բանակցություններ:
«Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց ճանապարհներն օգտագործելու են նույն պայմաններով, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում, փոխադարձության հիման վրա։ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու արտաքին աշխարհի հետ՝ դեպի Իրան, դեպի Չինաստան, Կենտրոնական Ասիա, Ռուսաստան։
Հայաստանով անցնող ենթակառուցվածքները լինելու են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ներքո՝ գործելու են ՀՀ օրենքները, ՀՀ պետական ինստիտուտները, իրավապահները։
ԱՄՆ նախագահի ներկայությամբ նախաստորագրվելու է Խաղաղության համաձայնագիրը, կողմերը ԱՄՆ նախագահի ներկայությամբ պարտավորվում են պահպանել խաղաղությունը, բացառել վրեժխնդրությունը, հրաժարվել միմյանցից տարածքներ գրավելու գործելակերպից՝ այսօր և ապագայում, հիմնված այն փաստի վրա, որ Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ տարածքները նույնական են անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների հետ»,– նշում է լրատվամիջոցը։
Հաղորդվում է, որ կողմերը համատեղ դիմելու են ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու հարցով։


















































Ալիևի և Փաշինյանի հանդիպումն ԱՄՆ-ում. Թրամփը խլեց նախաձեռնությունը Պուտինից. BBC
«Հայաստանը հրաժարվել է իր տևական դիմադրությունից»․ Axios
Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ համագործակցությունը սպառնալիք է Անդրկովկասում ՌԴ շահերին. Սոբոլեւ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար