Եթե մեր հետևից գան, մենք էլ կգնանք. Գարեգին Բ–ն կոչ արեց հավաքվել վեհարանում և քննարկել հետագա գործողությունները (տեսանյութ)
Միքայել Սրբազանը հիմա գնալու է մեր փաստաբանի հետ։ Այս մասին Մայր աթոռի բակում, լրագրողների հետ զրույցում նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Մենք գնում ենք Վեհարան, այնտեղ մեր քննարկումները կանցկացնենք և մեր եզրականգումը կանենք մեր հետագա գործողությունների։
Միանշանակ է, որ բոլորս ամեն ջանք գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործի մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց, մեր հոգեւորականների, սրբազանների և երկրի, բնականաբար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Միքայել Սրբազանից հետո կարող է իր հետեւից էլ գան, նա արձագանքեց. «Մենք էլ կգնանք»։
Դրանից հետո նա ողջագուրվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ։
Հավաքված քաղաքացիները կոչ էին անում Շիրակի թեմի առաջնմորդին չգնալ ԱԱԾ–ականների հետ։
Դրանից առաջ Միքայել Սրբազանը հայտարարել էր, որ ԱԱԾ–ականները եկել են իր հետեւից եւ ինքը կգնա նրանց հետ, չի թաքնվելու իր ընկերների հետեւում։
Նշենք, որ բազմաթիվ դիմակավորված ԱԱԾ–ականներ քիչ առաջ մտել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեհարան։ Նրանք եկել են ձերբակալելու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Քիչ առաջ փաստաբան Արա Զոհրաբյանը Շիրակի թեմի առաջնորդարանի դիմաց ընթերցել է Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։
Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։


















































Այս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին․ Վեհափառ
Միքայել արքեպիսկոպոսի դեմ ձեռնարկված քայլերը քաղաքական հետապնդում և անձնական վրեժխնդրության դրսևորում են. Մայր Աթոռ
Հորդորում ենք գնալ Մայր Աթոռ և նեցուկ լինել Մայր Եկեղեցուն․ Սբ. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի
Մայր Աթոռում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ. ոստիկանները քաշքշում են հոգևորականներին ու քաղաքացիներին (տեսանյութ)
ԱԱԾ-ն ներխուժել է Մայր Աթոռ․ ինչ է կատարվում
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...