Ասում էիք՝ ապօրինի գույքը վերադարձվելու է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է. Արծվիկ Մինասյան
Ակնհայտ է, որ դուք դիվահարվում եք, երբ խոսքը կոռուպցիայի մասին է գնում: Այս մասին, այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նա նշեց, որ ՔՊ խմբակցությունը բուռն արձագանքում է երբ ընդդիմությունը հարցնում է,թե ինչ եք արել կոռուպցիան բացահայտելու համար։
Նշելով, որ իշխանությունները իրենց առաջնորդի բերանով ԱԺ ամբիոնից հայտարարում են, թե ժողովուրդն իրեն հարցնում է, թե ինչու նախկին նախարարները բանտարկված չեն՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Քաղաքացիները ինձնից էլ պահանջում են, թե ինչու օրենսդրական փոփոխություն չենք առաջարկում բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական բժշկական քննություն անցկացնելու պահանջը դնել և պարբերաբար այդ պահանջով առաջնորդվել»։
Մինասյանը հարց հնչեցրեց, թե օրենսդիր մարմնի գործառույթների առումով ո՞րն է ընդունելի՝ նման օրենսդրական նախաձեռնությամբ առաջնորդվելը, թե՞ արդարադատության ֆունկցիան վերցնելը։
«Ոչ ավել, ոչ պակաս, իմ անձի վրա կառուցում են հակակոռուպցիան քաղաքականություն»,-ասաց Մինասյանը և հիշեցրեց, որ ՔՊ-ական պատգամավորները վկայակոչում են իր 2016 թվականի մեքենան և փորձում են ապօրինի գույքն ամբողջությամբ վերագրել ընդդիմադիր խմբակցություներին, թե իբր ՔՊ-ն հայցվոր կողմ է, ընդդիմությունը՝ պատասխանող, Գլխավոր դատախազին էլ մեջբերում են անում։
Մինասյանը հայտնեց, որ ապօրինի գույքը պետք է իրավունքի ուժով բռնագանձվի և ՍԴ-ն տվել է երկու ճշգրտում որը հետագայում պետք է գալու ՔՊ-ականներին և շեշտեց, որ ապօրինի գույքի բռնագանձումը պետք է ոչ թե անցյալ ժամանակով դիտարկել, այլ անցյալ-կատարյալով։
Հարցնելով, թե Մոնումենտում հայտնի Հովիկ Աբրահամյանի առանձնատունը հիմա ում է պատկանում, ինչու պետությանը չէ։
«Երբ հայտարարում էիք, որ ապօրինի գույքը վերադարձվելու է ժողովրդին, ժողովուրդը դրանից քոռ կոպեկ ստացե՞լ է, ուր են այդ գույքերը»,-հայտարարեց Արծվիկ Մինասյանը և հորդորեց գնալ Արշակունյաց և Տիգրան Մեծ փողոցներ և տեսնել, թե ովքեր են, որ դարձել են մեծահարուստներ և պետք է պարզել, թե ապօրինի բիզնեսի մեջ այսօրվա իշխանությունների և նրանց հետ աֆիլացված անձանցից քանի քանիսը կան, ինչն անպայման կբացահայտվի։
«Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ կոռուպցիան իշխանության ծնունդ է, չի կարող կպնել միայն ընդդիմությանը, այլ իշխանության թևի տակ մեծացող օլիգարխիան է կոռուպցիայի աղբյուրը։
Արծվիկ Մինասյանը նաև հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո պարզ կլինի թե, ով է ՔՊ-ականներից ԱԺ-ում եղել մաքուր։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ