Նորմալ երկիր լինեինք, ոտից կկախեին «ԹելՍելը» բերողին․ Մեսրոպ Մանուկյան
21 մլրդ պլանավորել եք, որ հավաքվի և նման կոլապս է, եթե չհավաքագրվի և մանկապարտեզները չկառուցվեն, ով է պատասխան տալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելույթում ասաց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Անցած տարի այս ժամանակաշրջանում, երբ որ միայն «Երևան ավտոբուս»-ը 100 դրամներով և ձեր մեղադրանքով, վարորդների փող գողանալով, օրական 28 մլն դրամ փող էին հավաքում: Հիմա թանկացրել են տրանսպորտը, 20 % մասնավորը դուրս է եկել, պետք է գումարն ավելանար: Օրական մետրոյով երթեւեկում է 75-80 հազար մարդ: 10 հազարը, ասենք անվճար է երթեւեկում: 70 հազարը բազմապատկեք 150 դրամով, 10 մլն դրամից ավել է լինում: Էլեկտրատրսնապորտն է բոնուս Սուրեն Գրիգորյանին: Օրական հավաքում եք 33 մլն դրամ, այն պարագայում, երբ միայն մետրոյով օրական 10 մլն է մուտքագրվում, էլեկտրատրանսպորտը ձեզ քեշքեշ, 20 %-ն էլ դուրս է եկել, դուք տեղն եք մտել»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը և հավելեց. «Ժողովուրդ ջան, գրագիտության կորուստ ունեք, որովհետև այդ փողը կորում է, «ԹելՍելը» գալիս է մեջ-մեջ է անում, կամ ուրիշ խնդիր կա։ 21 մլրդ պլանավորել եք, որ հավաքվի և նման կոլապս է, եթե չհավաքագրվի և մանկապարտեզները չկառուցվեն, ով է պատասխան տալու»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ