Հայտարարագիրը նորից քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելու միջոց է. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)
Նախագծով առաջարկում է չեղարկել համընդհանուր հայտարարագրման մասին օրենքը: Ըստ պատգամավորի, այն ժամանակավրեպ է:
«Այն ժամանակավրեպ է դրված նպատակի տեսանկյունից ոչ լիարժեք և համարժեք իսկ քաղաքացիների համարդ առնալու է նոր և ավելորդ վարչարարության անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ նախագիծը գլխադասային հանձնաժողովում ստացելէ բացասական եզրակացություն:
Վարման կարգով ելույթ ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որը նշեց, որ ՔՊ-ն դեմ քվեարկի նախագծին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ վարման կարգով ելույթին ասաց, որ ժողովրդին խաբում են, նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ:
«Ձեր կարծիքով կառավարությունը հետաքրքրասիրությունից դրդվա՞ծ է ուզում 300 հազարից ավելի փոխանցումների մասին տեղեկատվություն ստանալ: Ո՛չ, հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո՝ գյուղատնտեսությհամբ զբաղվողները: Այս օրենքը բացարձակապես հայտարարագրման մշակույթի ու սոցիալական պաշտպանության հետ կապ չունի, սա քերելու մշակույթն ամրապնդելուն միտված օրենք է»,- ասաց նա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ վարման կարգով ելույթին ասաց, որ ընդդիմության նպատակը մեկն է՝ այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից:
«Այս պահի դրությամբ, 12 հազարից ավելի քաղաքացի ստացել է 92 հազար դրամ միջինում հետվերադարձ իր կատարած հերթական վճարներներից: Ընդդիմությունն ունի մեկ ցանկություն՝ Հայաստանում դժգոհ քաղաքացինների քանակը լինի հնարավորինս շատ, իսկ գոհ քաղաքացիների քանակը՝ հնարավորինս քիչ: Դիմե՛ք հայտարարագրման ծառայությանը, հետ ստացեք սոցիալական կրեդիտը և մի՛ լսեք այն մարդկանց, ովքեր տարատեսակ գրասենյակներից գումար են ստանում և վախենում են, որ այդ գումարը պետք է ինչ-որ ձևով հայտարարագրեն»,- ասաց նա:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ վարման կարգով ելույթ ունեցավ և նշեց, որ իրենց նպատակն է ժողովրդին և պետությանը շուտ ազատել ազգակործան իշխանությունից, ապա «Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Ի վերջո, ԱԺ-ն դեմ քվեարկեց նախագծի՝ լիագումար նիստի օրակարգ ընդգրկվելու մասին հարցին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո