Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամ Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. Զելենսկի Թրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը Ջրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Վատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումը Սերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեից Եթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են Կա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանը ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի

7 ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,909 մլրդ դրամՈւկրաինան ողջունում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր ունենալու Հայաստանի ընտրությունը. ԶելենսկիԹրամփը հայտարարել է, որ մտածում է Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասինԱզգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրըՋրհեղեղների պատճառով Չինաստանի հարավում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվելՎատիկանը պատրաստ է օգնել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում. կայացել է Լավրով-Գալագեր հանդիպումըՍերժ Սարգսյանը հեռացել է Հակակոռուպցիոն կոմիտեիցԵթե ընդունի այդ օրակարգը, ես կնստեմ և իր հետ կքննարկեմ դա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասինՊետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել ենԿա՛մ մանդատները վայր դրեք ու զբաղվեք հեղափոխությամբ, կա՛մ աշխատեք. Փաշինյանը՝ ընդդիմությանըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերումԾանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 առաջնությունում Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Էդգար Սևիկյանը հեռանում է հունգարական «Ֆերենցվարոշից» Զինված խմբավորումը հարձակվել է Հայիթիի բնակավայրերից մեկի վրաԶելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալը կալանավորվել էՀամատեղ ջանքերով ավելի կամրապնդենք առկա համագործակցությունը. Վահագն Խաչատուրյանը՝ Ուրուգվայի նախագահինՌԴ դեսպանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթովՉկա հիմնավորում՝ որտեղից այդ գումարը. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գործի մասինԷդ մարդիկ պիտի փող չունենան, որ ընտրակաշառք բաժանեն․ վարչապետԼաչինում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները«Սարդ-մարդը․ Նոր օր»-ը հատել է 2,2 միլիարդ դոլարի սահմանըԴատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբՌուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներՊապոյանն ու Շիրղոլամին քննարկել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերՍերժ Սարգսյանին ևս մեղադրանք ներկայացվեցՔոչարյանի գործով հարցաքննության է հրավիրվել Սերժ ՍարգսյանըԴուրս ենք գալիս գոյաբանական սպառնալիքների օրակարգից դեպի զարգացման օրակարգ. Կոնջորյանը՝ Կառավարության ծրագրի մասինTesla-ն բարձրացրել է Cybertruck պիկապների գինը23 մլրդ եվրոյի ճեղքվածք՝ Ուկրաինայի պաշտպանական բյուջեումԵկեք երեխաների հանգամանքը չշահարկենք․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի տանը կատարված խուզարկության մասինԱլեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարինՑուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներինՔոչարյանի ինքնազգացողությունը վատացել էԻրանի տնտեսության զարկերակները կտրելով՝ ԱՄՆ-ը չի հասնի իր նպատակներին. ՄադանիզադեԴատախազը ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդումԱյս արմատացած հարաբերությունները հաջողությամբ հաղթահարել են ժամանակի ծանր փորձությունները. Աբաս ԱրաղչիՈստիկանության գվարդիայի ծառայողները 2026 թվականի առաջին կիսամյակում շուրջ 600 հանցագործության դեպք են բացահայտելՕդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՌոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվելՈւկրաինայում սպանվել է ՄԹ քաղաքացի, որ կռվում էր ՌԴ-ի կողմիցԱՄՆ-ը կարգելափակի Իրանի կառավարության և ԻՀՊԿ-ի ֆինանսավորման բոլոր աղբյուրները. ԲեսենթՉէին հավատացել, որ նման բան կարող է լինել իրենց հետ. ԳալջյանՄեծ Բրիտանիան եւ Ուկրաինան համատեղ կաշխատեն ռազմական արհեստական բանականության ոլորտումՔննարկվել են Հայաստանի և Վրաստանի ֆինանսաբանկային ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերԳյումրիում կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնըԶելենսկին բարձր է գնահատել Էրդողանի ջանքերը խաղաղության ուղղությամբՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 6 500-ըՌուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում ենԱրմավիրի քրեական ոստիկանները կասեցրել են ապօրինի արդյունահանում«Opel»-ը գլխիվայր շրջվել է. կան տուժածներ
Գիտություն

Գիտնականները նշել են, թե ինչ է տեղի ունենում մարդու հետ կյանքի վերջին ակնթարթներին

Պալիատիվ օգնության բժիշկ Քեթրին Մենիքսը մահանալու գործընթացը համեմատել է հեռախոսի մարտկոցի լիցքաթափման հետ: Օրգանիզմին վնասող գործոնը հանգեցնում է էներգիայի սպառման։ Դա կարող է տեղի ունենալ գրեթե ակնթարթորեն՝ վնասվածքի դեպքում, կամ տեւել ամիսներ՝ բնական մահվան դեպքում, հայտնել է «Գիտության աշխարհ. հետաքրքիրը մեր շուրջը» պարբերականը։

Մարմինը դադարում է սնունդ ընդունել, ֆիզիոլոգիական պրոցեսներն աստիճանաբար դանդաղում են, առաջանում է քնկոտություն։ Նախավերջին փուլը քնի եւ արթնության միջեւ սահմանի ջնջումն է։ Էներգիայի սուր անբավարարության պայմաններում մարմինը «միացնում» է պաշտպանիչ ռեակցիան եւ ճնշում է գիտակցությունը։ Մարդը դադարում է ցավ զգալ: Սա այսպես կոչված նախահոգեվարքային վիճակն է։

Հեգվարքը նյարդային համակարգի հուսահատ փորձն է՝ վերագործարկելու օրգանիզմը։ Մարմինն ինտենսիվորեն այրում է  ԱՏՖ-ն հյուսվածքներում։ Սրտի ռիթմը վերականգնվում է, շնչառությունը՝ բարելավվում։ Գիտակցությունը մի քանի րոպե նորմավորվում է։

Հաջորդ փուլը շրջելի կլինիկական մահն է: Սա այն շրջանն է, երբ սիրտը կանգ է առնում, իսկ բջիջները թթվածնի քաղց են ունենում եւ կամաց-կամաց մահանում։ Սակայն նյութափոխանակությունը չի ավարտվում։ Այն իրականացվում է անաերոբ եղանակով եւ հետաձգում է բջիջների մահը։

Ենթադրվում է, որ եթե մարդը մոտակա 5 րոպեի ընթացքում ուշքի գա, կոգնիտիվ կարողությունների վրա հետեւանքները չնչին կլինեն, եւ պացիենտը կկարողանա վերադառնալ բնականոն կյանք: Սակայն, ստանդարտների համաձայն, վերակենդանացումը տեւում է 30 րոպե:

Որոշ հանգամանքներ կարող են բժիշկներին լրացուցիչ ժամանակ տալ: Օրինակ, ծանր հիպոթերմիան: Ցածր ջերմաստիճանը դանդաղեցնում է քայքայման գործընթացը եւ ավելացնում նյարդային բջիջների կյանքի տեւողությունը մինչեւ 2 ժամ:

Նյու Յորքի Գրոսմանի բժշկական կենտրոնի գիտնականների կարծիքով՝ սրտի կանգից հետո մարդը գիտակցության մեջ է մնում եւս 30 վայրկյան եւ, ամենայն հավանականությամբ, ժամանակ ունի գնահատելու հանգամանքները։

Ուղեղի կառուցվածքներն իրենք ապրում են եւս 10 րոպե։ Քունքային բաժինը վերջինն է անջատվում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հիվանդը կարող է անընդհատ լսել, թե ինչ է կատարվում իր շուրջը։ Նա այլեւս չի կարող գիտակցաբար գնահատել տեղի ունեցողը, սակայն բարձրագույն նյարդային համակարգը արձագանքում է ձայնի տոնայնությանը։

Նմանատիպ հետազոտություն են անցկացրել Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները։ Նրանք Էլեկտրաէնցեֆալոգրաֆիայով չափել են 30 մարդու ուղեղի էլեկտրական ակտիվությունը՝ առողջ մարդկանց եւ կլինիկական մահվան վիճակում: Բոլորի համար հնչել են կարճ երաժշտական​​ստեղծագործություններ։ Նրանց նյարդային արձագանքը տարբեր մարդկանց մոտ նույնն էր։

Հետազոտության հեղինակ Էլիզաբեթ Բլունդոնը եկել է այն եզրակացության, որ մահացողի հետ կարելի է խոսել մինչեւ վերջ։ Ուղեղը չի վերլուծի մուտքային տեղեկատվությունը, բայց «ջերմ» ինտոնացիաներն ու մխիթարական խոսքերը որոշակի չափով կհասնեն հասցեատիրոջը։

Կարոլինյան ինստիտուտի գիտնականները նշել են, որ սրտի կանգից հետո ուղեղը ակտիվ է մնում 3 րոպե: Հենց այդ պահին են տեղի ունենում կոնկրետ «մահվան ապրումները»՝ մարմնի վերեւում թռչող հոգու զգացողություն, ճանապարհորդություն թունելով դեպի պայծառ լույս, հանդիպումներ մահացած հարազատների կամ Աստծո հետ:

Այս ապրումների մասին սովորաբար տեղեկացնում են այն մարդիկ, ովքեր զգացել են կլինիկական մահ: Նրանց ճնշող մեծամասնությունն իրենց ապրումները հաճելի են որակում։ Մոտ 15 տոկոսը տառապել է տանջալից, դժոխային զգացողություններով:

Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողների բացահայտումների համաձայն՝ մահամերձ վիճակում դոֆամին եւ սերոտոնին հորմոնները մեծ քանակությամբ արտազատվում են օրգանիզմում:

Որոշակի չափով սա նաեւ պաշտպանիչ ռեակցիա է, բնական ցավազրկող, որն առաջացնում է հալյուցինացիաներ եւ էյֆորիայի զգացում։ Պատկերները, որոնք պացիենտները տեսնում են, կապված են նրանց անձնական կրոնական համոզմունքների եւ տրամադրությունների հետ: