Ըստ կառավարության 10%-ի շահութահարկը ՓՄՁ-ի համար բարձր չէ, բայց գերշահույթ ստացող կազինոների համար բարձր է. Թադևոս Ավետիսյան
«Հարկային փոփոխության փոխարեն պետական տուրքի ձևով կլինի խստացումը և հարկային բեռի՝ ի կզբանե նախատեսվող չափը նվազեցրել ենք մի քանի անգամ»,-ԱԺ-ում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հիմնավորելով մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը, որով խաղային բիզնեսի համար բարձրացվում է պետական տուրքը։
Թունյանը Նիկոլ Փաշինյանի խոսքերով հիմնավորեց, որ անկախ ամեն ինչից՝ ոլորտի առանձնահատկություններից, հարկը պետք է լինի տրամաբանական և այն չի կարող ավելի մեծ լինել քան այն եկամուտը, որն այդ ընկերությունները ստանում են։
Նա նշեց, որ պետք է խաղային օպերատոր ունենալ մինչև տարվա վերջ,որը կօգնի բացահայտել այն սոցիալական խմբերը, որոնց համար վտանգավոր է խաղամոլությունը։
«Չպետք է լինել այնքան մեղմ, որ գերշահույթ ստանան և այնքան խիստ, որ քաղաքացիները խաղան օտարերկրյա հարթակներում և ավելի վնաս տան քան Հայաստանի հարթակում խաղալու դեպքում է»,-ասաց Թունյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը, նկատելով, որ օրենքով ի սկզբանե որոշվել էր շահութահարկը բարձրացնել 10%-ի, բայց հետո որոշվեց ոլորտում գործող
0.1% տուրքը բարձրացվում է 0.2 %, հիշեցրեց, որ ՓՄՁ-ները այդքան շահութահարկ են վճարում, իսկ խաղային բիզնեսի համար այն բարձր է համարել։
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ երբ ՓՄՁ-ն բարձրաձայնում է, որ 10 % շահութահարկ վճարելն անընդունելի է իրենց համար՝ նրանց չեն լսում, իսկ ի պատասխան գերշահույթ ունեցող խաղային բիզնեսի հիմնավորմանը, թե այն իր համար բարձր է՝ կառավարությունը հետքայլ է կատարում և հրաժարվում է բարձրացնել այն։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո