Վելայաթին զգուշացրել է, որ «որոշ թուրք պաշտոնյաներ պետք է հասկանան, որ անհիմն և միջամտողական հայտարարությունների կրկնությունը չի ծառայի երկու երկրների երկկողմ հարաբերությունների շահերին»։
Նա ասել է, որ Իրանը ոչ մի երկրի թույլ չի տա անպատասխանատու հայտարարություններով խաթարել իր խորն արմատացած պատմական տարածաշրջանային կապերը, հաղորդում է PressTV-ն:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է մնացել փոխադարձ հարգանքի և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու քաղաքականությանը։ Մենք ակնկալում ենք, որ թուրք պաշտոնյաները կպահպանեն դիվանագիտական հարգանքը և զերծ կմնան անհիմն մեղադրանքներից»,- ընդգծել է նա։
Խամենեիի խորհրդականն ընդգծել է, որ Իրանը հնագույն քաղաքակրթությամբ հզոր երկիր է և մշտապես աշխատել է տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Պաշտոնյան նաև ընդգծել է Իրանի կարևորությունը տարածաշրջանում՝ նախազգուշացնելով Թուրքիային տարածաշրջանում երկրի դիրքի և ուժի սխալ գնահատականից:
«Եթե Թուրքիայում որոշ գործիչներ կարծում են, որ արտասահմանյան ուժերի ազդեցության տակ գտնվող սխալ դիրքորոշումները կրկնելով՝ կարող են թուլացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, նրանք խորապես սխալվում են»,- ասել է նա։ «Պատմությունն ապացուցել է, որ Իրանն անդրդվելի է իր սկզբունքներում և համապատասխան կերպով կպատասխանի անհարգալից վերաբերմունքի ցանկացած դրսևորման»:
Նա միաժամանակ նշել է, որ Իրանն ու Թուրքիան ունեն աշխարհագրական մերձություն և ընդհանուր շահեր՝ կրկնելով, որ թուրք պաշտոնյաների համար չափազանց կարևոր է խուսափել հայտարարություններից, որոնք կարող են սրել երկրների միջև հարաբերությունները։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ բաց է երկխոսության և ներգրավվածության համար, բայց չի լռի անհիմն հռետորաբանության դիմաց»,- հավելել է նա։
Խոսելով Սիրիայում տիրող իրավիճակի մասին՝ Վելայաթին ասել է, որ արաբական երկրի ապագան մնում է անորոշ՝ հավելելով, որ նշանները ցույց են տալիս, որ այն բաժանելու ջանքերն արդեն սկսվել են։
«Տարբեր խմբավորումներ, այդ թվում՝ քրդերը, ալավիները, ԴԱԻՇ-ը (ԻՊ) և (Հայաթ) Թահրիր ալ-Շամը, հավակնում են երկրի տարբեր մասերին։ Քաղաքացիական պատերազմի հավանականությունը մնում է մեծ»,- զգուշացրել է նա։ Նա նաև մատնանշեց Սիրիայում օտար ուժերի, մասնավորապես Իսրայելի և ԱՄՆ-ի ներկայությունը, ինչը, ըստ նրա, մեծացնում է երկրի մասնատման վտանգը:
Ավելի վաղ, Թեհրանում Թուրքիայի դեսպան Հիջաբի Քիրլանգիչը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից հետո։
Ավելի վաղ, Ֆիդանն Al Jazeera-ին ասել էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...