Ուրացման երևույթներ են. դա մոդեռն երևալու մոլուցք է. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
Իմ հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը և իր սերնդակիցները տվել են իրենց կյանքը, որպեսզի բոլորս՝ հայ և օտար, իմանանք ճշմարտությունը իր բոլոր երեսներով և երանգներով, պատճառներով և հետևանքներով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել էր ցեղասպանությունից և ասել, որ պետք է վերադառնալ այդ թեմային, հասկանալ ինչ է եղել և ինչու է եղել։
Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակեց. «Նրանք հնարավորություն բացեցին նաև պաշտոնական Անկարային և թուրք ժողովրդին, որ իրենք առերեսվեն իրենց պատմության հետ, և որ հայ մարդը՝ պաշտոնյա և քաղաքացի, նույնպես այդ խարանի տակ չընկնի:
Ցավոք սրտի, դա եղել է և հավանաբար նորից կլինի, մենք պիտի այլևս չզարմանանք, բայց ահազանգ, հարցազրույց, վերլուծություն, զգացմունքային պատասխան, այդ ամենքը պետք է իհարկե: Բայց հիմնական պատասխանը մնում է մեկը, այդ էափոփոխությունը, որ մենք պետք է կատարենք, որովհետև այն ժխտողականության ուրացման քաղաքականությունը, որ Թուրքիան տարել է տասնամյակների ընթացքում, դա իսկապես այսօր կրկնվում է իր երանգով, իր փափկությամբ, իր սահուն մուտքով: Սրանք ուրացման երևույթներ են, և որը մենք տեսնում ենք արդեն հայ մարդու և գործող պաշտոնյայի կողմից։
Դրա համար ես դա չեմ մեկնաբանում, ցավալի է, ողբերգական է, մենք արժանի չենք ոչ մի սերունդ, ոչ մի քաղաքական կողմ, ձախ ու աջ, նախկին թե ներկա, հատկապես երիտասարդ սերունդը և ապագա կրողները, բայց մենք և հատկապես երիտասարդությունը կհաղթահարի նաև նաև այս պահը, այդ նորարարությունը, մոդեռն, մարդիական երևալու մոլուցքը ես հոգեբուժություն չեմ ուզում կատարել, արդեն երրորդական, չորրորդական բաներ են դառնում: Գործն է, որ մեզ պիտի բնորոշի, այս տոնը շնորհավոր լինի, արժանի լինենք մեր ընկած տղաներին»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո