Չեմ կարծում՝ ինչ-որ երկրի «դաբրոյով» պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները․ Լևոն Քոչարյանը՝ վարչապետ դառնալու մասին
«Տարբեր վարկածներ եմ լսել վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված։ Ես, իհարկե, չեմ կարող մեկնաբանել ՌԴ նախագահի գործողությունները։ Իսկ արդյոք կարո՞ղ էին այնպես անել, որ դա այդպես չլիներ, չգիտեմ։ Իհարկե լավ կլիներ, որ չլիներ այն, ինչ եղավ, բայց ունենք այն, ինչ ունենք»,- այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահ Պուտինը ինչու՞ թողեց, որ Արցախի ղեկավարները գերի ընկնեն»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ՌԴ-ն կարո՞ղ էր այնպես անել, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները գերիները չընկնեին․ «Հնարավորության դեպքում ՌԴ-ն ամեն բան կաներ, որ նման իրավիճակ չստեղծվեր։ Սա լուրջ հարված էր նաև ՌԴ հեղինակությանը, չեմ կարծում, որ սա մի սցենար էր, որը նրանք կուզենային, որ լիներ։ Տրամաբանական տեսանկյունից՝ չեմ կարծում, որ իրենց համար լավ իրավիճակ է ստեղծվել»,- հավելեց Քոչարյանը։
Խոսելով իր՝ ՌԴ-ի «դաբրոյով» ՀՀ վարչապետ դառնալու մասին Քոչարյանը նշեց․ «Չեմ կարծում, որ ինչ-որ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները և թե ով ինչ լինի»,- ընդգծեց Լևոն Քոչարյանը՝ եզրափակելով, որ ինքը որևէ հավակություն չունի այնպես, ինչպես չուներ պատգամավոր դառնալու։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո