«Քանի որ դեպքը տեղի է ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ,այսինքն նախկին քրեական օրենսգրքի գործողության ժամանակ, նշված հոդվածով նախկինում պատիժ էր նախատեսվում 4-8 տարի ժամկետով, իսկ նոր օրենսգրքով 5-10 տարի ժամկետով, քանի որ հետադարձ ուժ չի կարող տալ պատժաչափին, այդ պատճառով նախկինով է պատի-ը սահմանվելու, բայց դե կոնկկրետ դդատարանը կորոշի՝ ինչքան նշանակի եւ դրա կրելու ռեալ լինել չլինելու հարցը: Իմ կարծիքով՝ դատարանը օբյեկտիվորեն ճիշտ դատական ակտ է կայացրել, հուսով ենք, որ պատիժ նշանակելուց էլ դատարանը նույնքան արդարացի կլինի, որքան որ այսօր»,-ասաց նա:
Փաստաբանը հավելեց, որ խոսքը Ցորի հերտանավորների պատերազմական դրվագի հետ է կապված. «Գործի փաստական հանգամանքներն էլ այն են, որ Ջուբարլու կոչվող տեղամասում, որտեղ հրետանավորներն են գտնվել, դիմացի բլրից զորախումբ է նկատվել, որը դիտարկվելու ժամանակ չի պարզվել, թշնամական են, թե՝ ոչ, կապ են հաստատել Ջալալ Հարությունյանի հետ, որի ժամանակ առնվազն երկու անգամ պնդվել է, որ մերոնք են եւ ընկնելով շրջափակման մեջ, 20 զոհ եւ վիրավորներ են եղել, իսկ շտաբի պետ Գեւորգ Գեւորգյանը փախել է դեպքի վայրից»:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Աբելյանի վերդիկտով այսօր՝ հունվարի 15-ին, Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ նշելով, որ հունվարի 23-ին նշանակված է լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատժի հարցը եւ հնարավոր է, որ այդ օրն է դատարանի որոշումը հրապարակվի:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով