Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք. Գագիկ Մելքոնյան
Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք: Այս մասին այսօր՝ հունվարի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Ռուսաստանից եկած կոշտ արձագանքին՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը ԵՄ գնալու վերաբերյալ:
«Ռուսաստանը անընդհատ՝ մեր քթերից բռնած մեզ ման է տալիս, իսկ մենք իրենց ապրանքը սիրուն ձեւով արտահանում ենք, քանի որ իրենք սանկցիաների տակ են, մենք իրենց օգնում ենք փող աշխատեն: Չի նշանակում, որ եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չենք, այդ առեւտուրը չի լինելու, ինքը մեզ գազ է վաճառում, վերջապես եկամուտ ունի այդ գազից, թող թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք: Ահագին փոփոխություններ է կատարվել էնպես չի, եթե իրենք չլինեն, Հայաստանը չի լինելու: Այո, իրենք Տիտանիկ նավ են սարքել Հայաստանը եւ ամեն անգամ մեզ կարող են կործանել, դրա համար մենք էդ Տիտանիկ նավից պետք է դուրս գանք, որ Օվերչուկը չասի, Տիտանիկի մեջ եք»,-ասաց նա:
Պատգամավորը շեշտում է, որ Հայաստանը պետք է իր անվտանգության մասին մտածի. «Երբ որ հարեւան երկիրը ամեն վայրկյան մեզ պատերազմով է վախեցնում, ովքե՞ր են հիմանական պատճառը, այդ նույնը ասում է Ռուսաստանը: Ռուսաստանը մեզ սպառնում է Ալիեւով, դրա համար մենք մեր պետության շահերը պետք է հասկանանք, թե ինչ ենք անելու, ուր ենք գնալու:
Հարցին, թե արդյոք մեզ ԵՄ-ում սպասում են, պատգամավորը խուսափողական պատասխան հնչեցրեց, ասելով, որ դա ժողովրդի ցանկությունն է, ըստ էության էլ Ռուսաստանն էլ հասկացնում է, որ իր հետ ճանապարհ չկա գնալու:
«Իրենք միշտ մտածել են, որ Հայաստանը իրենց ջեբը դրած է, մենք իրենց ճորտն ենք, վասալն ենք, ոնց ուզենան այս ժողովրդի հետ կվարվեն ու վարվել են միշտ, 100 տարի առաջ էլ նույն պատմությունն է եղել, հիմա մենք չպիտի այլ ճանապարհներ փնտրե՞նք, որ այս վիճակից դուրս գանք: Միշտ վախեցնում են մեզ՝ հեսա գազը կկտրենք, հեսա ճանապարհը կփակենք, էդպես ապրելն էլ ապրել չի, մենք մի ճանապարհ պետք է ընտրենք, որ երբեք չի փակվելու: Այդ ճանապարհը դեպի ԵՄ գնալն է, իհարկե ԵՄ-ն մեզ կընդունի»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո