«Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման այլևս միայն ծաղրի է արժանի. Բագրատ Միկոյան
Վերջերս դարձյալ դաշտ է նետվում ու շահարկվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ «Մեղրու հանձնման» կամ «փոխանակման»՝ բազմիցս չարչրկված թեման: Այն շահարկելով՝ վերջին շրջանում առավել հաճախ աչքի է ընկնում «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, ում, ի միջի այլոց, ժամանակին նշանակել և ազատել էր Ռոբերտ Քոչարյանը:
Թեև այս բազմաչարչար հարցին փաստաթղթերով և հիմնավորումներով պատասխաններ տրվել են, այնուամենայնիվ թեման շարունակում են շրջանառության մեջ մտցնել:
Yerevan.Today-ը Արամ Սարգսյանի՝ «Մեղրին հանձնելու» մասին հերթական հարցազրույցի շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին:
Միկոյանը հարցազրույցին ծանոթ չէր, դիտելուց հետո Yerevan.Today-ին փոխանցեց հետևյալը.
«Ծանոթացա ձեր նշած սուբյեկտի հերթական ցնդաբանությանը: Ավելի համոզվեցի, որ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ամենաճիշտ քայլերից մեկը այդ քաղաքական պատահականությանը վարչապետի աթոռից հեռացնելն է եղել: Քի Վեսթի փաստաթղթի մասին նախագահ Քոչարյանն իր գրքում հանգամանորեն գրել է, և այդ փաստաթղթով ոչ միայն որևէ «Մեղրի» չէր տրվում Ադրբեջնին, այլև Արցախը միանում էր Հայաստանին: Ի դեպ, այդ փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Հեյդար Ալիևը:
Օրինաչափ է, որ հայ իրականության ամենահայտնի քաղաքական մառոդյորն իր հնարած կեղծիքները պատմելիս հղում է անում բազմաթիվ մահացած մարդկանց:
Այդ հարցազրույցում ամենաուշագրավը դրա մատանին էր. վստահ եմ՝ այդ մատանու ականջօղերն էլ ունի. ճիշտ կանի՝ կրի, ավելի դիտարժան կլինի»:
Պարոն Միկոյանի խոսքով, «Մեղրին Քոչարյանը հանձնում էր» թեման, կատարյալ սուտ լինելով հանդերձ, վաղուց արդեն հետաքրքիր էլ չէ, ուստի գոյություն չունեցած բաների շուրջ մտավարժանքներին ծաղրելուց բացի այլ արձագանքի իմաստ չի տեսնում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո