Ադրբեջանական ինքնաթիռը կարող էր խոցել ռուսական ՀՕՊ-ը
Ղազախստանում մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով՝ առնվազն 38 մարդ է զոհվել։ Դեպի Ռուսաստան մեկնող ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական ՀՕՊ-ի կողմից, գրում է The Wall Street Journal-ը։
Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը փոխել է ընթացքը մի տարածքում, որտեղ ռուսական հակաօդային պաշտպանությունը վերջերս ակտիվորեն արձագանքում է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներին: Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաուի մերձակայքում։ Աղետից ողջ է մնացել 29 մարդ։
Վկայակոչելով տեսագրությունների վերլուծությունը և ինքնաթիռին հասցված վնասը՝ Osprey Flight Solutions-ն հայտնել է՝ «ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, խոցվել է ռուսական ռազմական ՀՕՊ համակարգի կողմից»:
«Բեկորների տեսագրությունը և Ռուսաստանի հարավ-արևմուտքում օդային անվտանգության միջավայրի հետ կապված հանգամանքները ցույց են տալիս, որ օդանավը խոցվել է հակաօդային կրակի պատճառով»,-ասել է Osprey-ի գլխավոր հետախուզության աշխատակից Մեթ Բորին։
«Ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից»,-իր հերթին ասել է Ուկրաինայի ազգային անվտանգության խոսնակ Անդրեյ Կովալենկոն։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է փակեր Գրոզնիի օդային տարածքը, բայց չի արել։
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ հետաքննություն են անցկացնում՝ դիտարկելով տարբեր վարկածներ։ Ադրբեջանի ավիաընկերությունը ենթադրում է, որ ինքնաթիռը կարող էր բախվել թռչունների երամի, սակայն փորձագետները չեն հաստատում այս վարկածը։
Գրոզնիում նախատեսված վայրէջքից 25 րոպե առաջ անձնակազմը հայտնել է Ակտաուում վթարային վայրէջքի անհրաժեշտության մասին։ Սակայն կես ժամ անց ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտ գտնվող դաշտը։ Flightradar24-ը հայտնել է, որ տարածքում ուժեղ GPS խցանումներ են եղել, ինչը կարող էր դժվարացնել թռիչքը:
Որոշ փորձագետներ նշում են, որ ինքնաթիռի պոչին հայտնված անցքերը, որոնք տեսանելի են դեպքի վայրից կադրերում, համապատասխանում են հրթիռների կամ զենիթային զենքերի հարվածների վնասներին: Բորին նշել է, որ հայտնաբերված վնասը չի համապատասխանում թռչնի հարվածի հետքերին։


















































Բաքու-Գրոզնի չվերթի կործանման պատճառը ռուսական «երկիր-օդ» դասի հրթիռն էր. Euronews
«Ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ–ի կողմից»․ Անդրեյ Կովալենկո (տեսանյութ)
Պեսկովը կոչ է արել սպասել Ակտաուում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության եզրակացություններին
Ավիաաղետից հետո AZAL ավիաընկերությունը չեղարկել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա բոլոր չվերթները
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարվել
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար