ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է բանավիճել արցախյան բանակցությունների թեմայով՝ առաջադրելով մեկ պայման:
«Նախկին նախագահները մերժեցին Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը, հիմա որ նրանք մերժել են ես ուզում եմ ասել, որ ես 1992 թվականից ԼՂ բանակցությունների առաջին գծում եմ եղել, հասցրել եմ 2008-ին իր բանակցային գագաթնակետին, երբ ստացել ենք Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթը, որտեղ առաջին անգամ ամրագրվում էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ դա հաստատվում էր երեք համանախագահող երկրների կողմիցեւ եղել է իրենց կողմից եղել է այդ առաջարկությունը, որ ԼՂ-ն իրավունք ունի հանրաքվեի միջոցով որոշել իր ճակատագիրը, սա իսկապես մեծ հաջողություն էր: Մինչ այդ ես մասնակցություն եմ ունեցել բոլոր այլ տեսակի փաստաթղթերին, նրանք 5-ն են եղել, այդ բոլորին ունեցել եմ իմ ակտիվ մասնակցությունը, լավատեղյակ եմ դրանց բովանդակության մասին:
Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ նույնիսկ հիմա, այսքան ժամանակ անց կարող եմ վերարտադրել բոլորի բովանդակությունը եւ այդ բոլորի իմաստը: Երեւի հավակնոտ չի լինի, որ ասեմ, նախագահներից հետո հազվագյուտ մարդկանցից եմ, որ իսկապես տիրապետում եմ ողջ գործընթացին: Այդ հանգամանքից ելնելով ուզում եմ ասել հետեւյալը, ես ելնելով այն հանգամանքից, որ լավատեղյակ եմ գործընթացից, թույլ չեմ տալու, որ Փաշինյանը շարունակի խաբել մեր ժողովրդին, թույլ չեմ տալու դա անել հանուն Եռաբլուրում հանգչող մեր տղաների, հանուն ազգային պատմության, հաջորդ սերունդների: Ես իրավունք ունեմ դա անելու, քանի որ լավատեղյակ եմ կարող եմ ասել ժողովրդին, որ նա խաբում է իր մեղքերը քավելու համար:
Ոււստի ես ինքս եմ ձեռնոց նետում Փաշինյանին, որ եթե դու անկեղծ ես քո ասածին, արի մենք հանրային բանավեճ ունենանք, որ ես ժողովրդի առաջ քո աչքերին նայելով, քեզ համոզեմ, որ դու սխալ ես, բայց մեկ պայմանով, որ դու պարտվելուց հետո, ես համոզված եմ, որ դու կպարտվես, որովհետեւ սնանկ են քո բոլոր պնդումները, դու խոստանաս մեր ժողովրդին, որ կփոխես քո քաղաքականությունը ԼՂ հարցում, դու առնվազն մոտ ապագայում բանակցային օրակարգ կբերես ԼՂ հայերի իրենց հայրենիք, իրենց տները վերադառնալու հարցը»,- ասել է նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո