Կոչ ենք անում աշխարհի երկրներին միավորել ջանքերը խաղաղության կառուցման գործում. ՀԱՊԿ ԽՎ
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը կոչ է անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին՝ միավորել ջանքերը առանց զինված հակամարտությունների խաղաղության կառուցման և ամրապնդման գործում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր Մոսկվայում ընթանում է ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը: Վեհաժողովը 1941-1945 թվականների Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի և Երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի 80-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել կազմակերպության անդամ պետությունների ժողովուրդներին և աշխարհի երկրների խորհրդարանականներին:
«Կոչ ենք անում աշխարհի երկրների խորհրդարաններին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին միավորել ջանքերն առանց զինված հակամարտությունների և բռնության՝ խաղաղության կառուցման և ամրապնդման գործում՝ հանուն բոլոր ժողովուրդների և երկրների բարեկեցության և բարգավաճման», – ասված է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը ողբերգություն է դարձել ողջ մարդկության համար, իսկ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմը ծանրագույն փորձություն էր բազմազգ Խորհրդային պետության ժողովուրդների համար, որոնք իրենց հիմնական ներդրումն են ունեցել Մեծ հաղթանակի հասնելու գործում:
«Յուրաքանչյուր պատմական իրադարձություն ունի իր իմաստը, ուղերձն առ ապագա։ Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների պատմությունն իր ողբերգականությամբ անօրինակ դաս է, որը հաճախ փորձում են ջնջել ներկա և գալիք սերունդների հիշողությունից», – ասվում է ուղերձում։
ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանականները նացիստների վերականգնման շարունակական փորձերի և հերթական գլոբալ պատերազմ սանձազերծելու քաղաքականության արդարացման կապակցությամբ ուշադրություն են դարձնում նացիստական անցյալը փառաբանելու համար ցույցեր, երթեր անցկացնելու, նացիստական շարժման անդամներին հուշարձաններ և հուշակոթողներ կառուցելու, ինչպես նաև նրանց պատվին փողոցներ վերանվանելու անընդունելիությանը, նշվում է փաստաթղթի տեքստում:
«Խստորեն դատապարտում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները վերանայելու և դրա դասերը մոռացության մատնելու ձգտումը, ներառյալ միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով տրված և ՄԱԿ – ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված վճիռներն ու գնահատականները կասկածի տակ դնելու փորձերը, զոհերի և դահիճների իրավունքները հավասարեցնելը, ընկածների պայծառ հիշատակը պղծելը», – նշվում է փաստաթղթում:
Ընդգծվում է, որ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալի դատավճռում սահմանված նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները պետք է գնահատվեն որպես Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն:
«Այս կապակցությամբ մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիզմի դեմ պայքարողների պատվին կանգնեցված հուշարձանների պղծման կամ ոչնչացման կանխամտածված փորձերի կապակցությամբ և կոչ ենք անում հարգանքով ու հոգատարությամբ վերաբերվել հուշարձաններին և գերեզմաններին՝ անկախ դրանց գտնվելու վայրից, ապահովել դրանց անարգել մուտքը, ինչպես նաև թույլ չտալ վանդալիզմի գործողություններ և դրանց ոչնչացում», – ասվում է փաստաթղթում:
Դիմումի հեղինակները կարծում են, որ աշխարհի երկրների օրենսդիրների համաձայնեցված համատեղ գործողությունները կնպաստեն ներկա և գալիք սերունդների համար կարևորագույն բարոյական արժեքների և ուղենիշների համակարգի պահպանմանը, նացիզմի վերածննդի իրական սպառնալիքի առջև միջազգային հանրության համախմբմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Հայաստանը դադարեցրել է կազմակերպության բյուջեի իր ֆինանսավորումը, ինչպես նաև կազմակերպության միջոցառումներին և վարժանքներին ներկայացուցիչներ ուղարկելուն: Այս տարվա սեպտեմբերին Փաշինյանը նաև ՀԱՊԿ-ն անվանեց Հայաստանի «անվտանգության սպառնալիք», հայտարարելով, որ կազմակերպության հետ հարաբերություններում անվերադարձելիության կետն անցել է:
Այս աղմկահարույց հայտարարությանը արձագանքեցին Կրեմլում։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անհամաձայնություն հայտնեց Հայաստանի վարչապետի գնահատականների հետ՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ-ից ոչ մի սպառնալիք չի բխում. ընդհակառակը, կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար