Չի բացառվում, որ 2025թ․ ամեն պահի արտահերթ ընտրություններ լինեն․ Վարդան Օսկանյան
«Մի հատ նայեք իսկական ժողովրդավարական պետություններում ինչ է կատարվում։ Ֆրանսիայում ընդամենը երկու օր առաջ խորհրդարանն անհամաձայնություն հայտնեց վարչապետին, որովհետև անհամաձայնություն կար բյուջեի հարցում։ Մեծ Բրիտանիան վերջին տարիներին 4 վարչապետ է փոխել, նույն կուսակցությունը, իր մեջից։ Որովհետև Բրիտանիան իսկապես խորհրդարանական պետություն է։ Եթե Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, ուրեմն սա նշանակում է՝ Հայաստանում խորհրդարան, ժողովրդավարություն չկա։ Եթե Հայաստանում նույնիսկ պսևդոժողովրդավարական խորհրդարանական պետություն լիներ, մենք հիմա մի քանի վարչապետ պետք է փոխած լինեինք։ Մի ամբողջ հայրենիք՝ Արցախ ենք տվել Ադրբեջանին՝ մեծ զոհերի գնով, դատարկել տվել ենք, Ադրբեջանը մտել է Հայաստանի տարածք, մեր առաջ պահանջներ կան, չենք կարողանում դիմագրավել։ Անորոշ վիճակում ենք»,- ասաց Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարը նաև խոսեց տնտեսական վատ վիճակի, չարաշահումների, արտաքին պարտքի մասին՝ ասելով, այս ընթացքում ոչ մի խոշոր արտաքին ներդրում չի եղել, ժողովուրդը կքած է տուգանքների, պարտքերի հարկերի տակ, և ժողովրդի մոտ իսկապես շատ մեծ դժգոհություն և պահանջ կա՝ իշխանափոխության։ 2026թ․ հերթական ընտրություններ են, բայց չի բացառվում, որ 2025թ․ ամեն պահի արտահերթ ընտրություններ լինեն, ընտրությունները սարերի հետևում չէ, բայց ընդդիմությունը պատրաստ չէ ընտրությունների։ Իսկ այսօր ակնկալել, որ ընտրություններով Փաշինյանը կգնա, ըստ նրա, միամտություն է։ Նախկին արտգործնախարարի խոսքով, պետք է կազմակերպվել։
«Նրանք, որոնք տեսանելի են ընդդիմությունից, նրանք, որոնք տեսանելի չեն, բայց իշխանափոխության նպատակ ունեն՝ պետք է նստեն մի սեղանի շուրջ, ունենան հստակ ծրագիր, որն արտահայտում է ժողովրդի մտահոգությունները: Այդ ծրագիրը պետք է այսօր մշակվի ընդդիմության կողմից և ներկայացվի ժողովրդին և պետք է ընտրվի մի անձ, որի շուրջ պետք է լինի համախմբումը: Եվ վերջապես, պետք է այդ տակտիկան մշակել և դրանով առաջնորդվել»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ փողոը ևս տաք պահելու խնդիր կա։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո