Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարության, թե՝ Հայաստանից մեծ արտագաղթի պատճառը մեր տարածաշրջանային քաղաքականությունն է, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կոնֆլիկտը, ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Փորձեք դիտարկել 2004-2007 թվականների միգրացիայի դինամիկան և պարզապես մի՛ մոլորեցրեք մեր ժողովրդին․ հենց անկախ տարածաշրջանային քաղաքականությունը, տնտեսությունը և անվտանգությունն էր ապահովում միգրացիայի դրական դիմանմիկան։ Հայաստանն անվտանգ էր, Արցախը հայկական էր և մենք ունեինք ոչ թե արտագաղթ, այլ ներգաղթ»։
Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստից հետո լրագրողները ՀՀ վիճակագրական կոմիտեի բազմամյա նախագահ Ստեփան Մնացականյանին հարցրին Ռոբերտ Քոչարյանի տարիներին ներգաղթի վերաբերյալ, պատասխանեց, որ չի հիշում․ «Տեղեկատվական այս մեծ հոսքերի պայմաններում հնարավոր չէ մեծ վաղեմության բաները հիշել»:
Ինֆոգրաֆիկայով փորձենք վերականգնել վիճակագրական կոմիտեի ղեկավարի, և ոչ միայն նրա, հիշողությունը՝ բերելով պաշտոնական թվեր՝ ՀՀ բոլոր ղեկավարների օրոք ՀՀ փաստաթղթերով սահմանահատումների մասին։
- Այսպիսով, համաձայն պաշտոնական վիճակագրության, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներ (1991-1997թթ․) երկրից հեռացել է 586.800 մարդ։
- Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին (1998-2007թթ․) երկրից հեռացել է 129.300 մարդ։
- Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին (2008-2017թթ․) երկրից հեռացել է 372,800 մարդ։
- Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 6 տարիներին երկրից հեռացել է 149,141 մարդ։
Փաստացի՝ ՀՀ պատմության մեջ առանձնանում են 2004-2006 թվականները, որոնց ժամանակ ունեցել ենք ներգաղթ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներից առանձնանում է 2020 թվականը, որի ժամանակ դրական մնացորդը կազմում է 42,786 մարդ։ Սակայն 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսով, ապա պատերազմով, երկրից ելքի սահմանափակումներ կային։ Վիճակագրությունը նաև չի հստակեցնում 2020 թվականի պատերազմի արդյունքում Արցախից Հայաստան ներգաղթածները։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար