Սիրիացի ապստամբները ներխուժել են Հալեպ. Associated Press
Ապստամբներն օրեր շարունակ մոտենում էին Հալեպ քաղաքին և ճանապարհին գրավել են մի քանի քաղաքներ և գյուղեր։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը, որը հետևում է պատերազմի ընթացքին, հայտնել է, որ ապստամբները ուրբաթ օրը պայթեցրել են երկու ականապատ մեքենա քաղաքի արևմտյան ծայրամասում:
Ապստամբների հրամանատարը սոցցանցերում հրապարակել է ձայնագրված հաղորդագրություն՝ կոչ անելով քաղաքի բնակիչներին համագործակցել առաջխաղացող ուժերի հետ:
Սիրիայում իսլամիստական խմբավորումները, այդ թվում՝ ահաբեկչական թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը, Հալեպ քաղաքից արևմուտք լայնածավալ հարձակում է սկսել Սիրիայի բանակի դիրքերի վրա, որոնք վերահսկում են նախագահ Բաշար ալ Ասադի և նրա դաշնակից իրանամետ ուժերը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Հարձակման ընթացքում կառավարական ուժերը և Ասադի դաշնակիցներն օդային հարվածներ են հասցրել և փորձել կասեցնել ապստամբների առաջխաղացումը: Նշվում է, որ ապստամբ խմբավորումների հարձակումները, մասնավորապես, ուղղված են մի շարք գյուղերի ու ռազմակայանների վրա։
Վերջին տվյալներով՝ զինված ուժերը մոտենում են Անադանին։ Այս քաղաքը համարվում է Ասադի զորքերի պաշտպանական գծի կարևոր հանգույց։ Այն գրավելուց հետո ջիհադիստները կկարողանան գրավել Հրայտան և Քաֆր Համախ բնակավայրերը։ Դա նրանց թույլ կտա առաջ շարժվել դեպի Հալեպի հյուսիս-արևմուտք։
Թել Ռիֆաթի և Մանբիջի մերձակայքում թուրքական հրետանին մարտական պատրաստության է բերվել։ Թուրքական բանակը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հարձակվել Սիրիայի դեմոկրատական ընդդիմության քրդական ուժերի դիրքերի վրա։
Այն, ինչ տեղի է ունենում, կարող է դառնալ Սիրիայում վերջին տարիների քաղաքացիական պատերազմի ամենանշանակալից սրացումներից մեկը։
Նշվում է, որ ռազմական գործողությունների բռնկումն արդեն իսկ հանգեցրել է հազարավոր մարդկանց տեղահանության, իսկ մի շարք կամավորական խմբեր ստիպված են եղել դադարեցնել իրենց հումանիտար ծառայությունները։
«Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը սուննի ջիհադական խմբավորումների կոալիցիա է, որը կռվում է Ասադի վարչակարգի դեմ: Խումբը ստեղծվել է 2017 թվականին «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության տեղական մասնաճյուղի հիման վրա։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար