Եթե համապատասխան շահագրգռվածություն լինի, պատրաստ ենք օգնել ու աջակցել Հայաստան-Ադրբեջան կարգավորմանը. Կոբախիձե
«Եթե Վրաստանի նկատմամբ լինի շահագրգռվածություն, օրինակ, որպես միջնորդ կամ այլ կերպ ավելի ակտիվ ներգրավվելու բանակցությունների ապահովման գործընթացում,այս առումով մենք միշտ արձանագրում ենք մեր պատրաստակամությունը։ Այս պատրաստակամությունն այսօր էլ ուժի մեջ է։ Եթե համապատասխան շահագրգռվածություն լինի, մենք պատրաստ ենք մեր օգնությունն ու աջակցությունն առաջարկել մեր երկու հարևան երկրներին»,- ասել է Կոբախիձեն։
Նախկինում Վրաստանը մեկ անգամ չէ, որ միջնորդ է հանդես եկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Մասնավորապես, Վրաստանի միջնորդությամբ 2021 թվականի հունիսին Ադրբեջանը Հայաստանին է հանձնել 15 զինվորական, իսկ Երևանը Բաքվին է փոխանցել ականապատ տարածքների քարտեզներ։ Միջնորդության մեկ այլ օրինակ էր Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 16-ին Թբիլիսիում։ 2023 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում առաջին անգամ տեղի է ունեցել Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի վարչապետների եռակողմ հանդիպումը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...