Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա», մեղմ ասած, ծիծաղ է առաջացնում. Լևոն Քոչարյան
«Մյուս դեպքից, որն էլի հարուցվել է խոշտանգման դեպքի հետ կապված, որով ես տուժող եմ ճանաչվել, արդեն անցել է 13 ամիս՝ ոչինչ չկա: Իմիջիայլոց, այդ զուգահեռների մեջ, առաջին դեպքում, որով ինձ մեղադրում են կա ընդամենը մեկ ոստիկանի ցուցմունք, որը նույնիսկ իր ծառայակիցների կողմից չի հաստատվում, չի ապացուցվում տեսանյութերով և ոչ էլ դատաբժշկի եզրակացությամբ:
Մյուս դեպքով մենք ունենք ճիշտ հակառակը՝ և՛ տեսանյութերն են պարզ ցույց տալիս, թե ինչ է եղել, և՛ դատաբժշկի եզրակացությունը իմ վնասվածքների մասով, և վկաների կողմից ցուցմունքները: Կա, նույնիսկ, ԱՄՆ պետդեպի ղեկույցը այս մասով, որտեղ ստույգ իմ անունով նշվում է, թե ինչպես են ոստիկանները մեքենայի մեջ ինձ հարվածներ հասցնում:
Այս երկու գործի կոնտեքստում մենք տեսանք համակարգված աշխատանք ոստիկանության, դատախազության, քննչական մարմինների՝ գործ սարքելու, գործ կարելու, այնինչ, Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «գործ սարքել չկա, նման բաներ չի արվում»: Դա, մեղմ ասած, ժպիտ ու ծիծաղ է առաջացնում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո