Վրաստանը Մոլդովայի հետ համեմատելը վիրավորական է. Կոբախիձեն պատասխանել է Բորելին
Բորելը նախօրեին ասել էր, որ Մոլդովայի հետ համեմատած, Վրաստանում պատկերը մռայլ է. Վրաստանի իշխող կուսակցության գործողությունները, հայտարարությունները և նախընտրական խոստումները երկիրը հեռացնում են եվրոպական ուղուց և մատնանշում են ավտորիտարիզմի անցում, հետևաբար ԵՄ-ին անդամակցելու գործընթացը դե ֆակտո կասեցված է, ասել էր նա:
«Այս հայտարարությունները ժամանակավոր են, մենք առանձնահատուկ ուշադրություն չենք դարձնի այս հայտարարություններին... Ինչ վերաբերում է Վրաստանին և Մոլդովային համեմատելուն, ապա դուք գիտեք, որ Վրաստանը առաջ է Մոլդովայից բոլոր առումներով՝ լինի դա ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, տնտեսություն»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով, Վրաստանի տնտեսությունը Մոլդովայի տնտեսության ծավալը գերազանցում է 9 մլրդ դոլարով, և դա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է նրանով, որ Վրաստանը, ի տարբերություն Մոլդովայի, ունի շատ ուժեղ պետական ինստիտուտներ։ Միաժամանակ Մոլդովայում չկա քաղաքական բազմակարծություն կամ լրատվամիջոցների բազմակարծություն, ասել է Վրաստանի վարչապետը։
«Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, ապա պետք է հիշել, որ Մոլդովայում քաղաքական կուսակցություններն ու լրատվամիջոցներն արգելվել են, իրականում մնացել է ընդամենը երկու լրատվամիջոց, որը հեռարձակվում է ամբողջ երկրում՝ հանրային հեռարձակողի առաջին ալիքը և հանրային հեռարձակողի երկրորդ ալիքը»,- ասել է Կոբախիձեն:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից