Զախարովան մեկնաբանել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշման հարցը
Մոսկվայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև կապերն ապաշրջափակելու հարցում ակնհայտ է, քանի որ դա հայտնի է։ Դրա մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կառուցման գաղափարը և այդ հարցում Իրանի դիրքորոշումը։
«Մենք ելնում ենք նրանից, որ համապատասխան պայմանավորվածությունները ձեռք կբերվեն և կիրականացվեն կողմերի փոխադարձ համաձայնությամբ և փոխընդունելի պայմաններով այնպես, որ կբավարարեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, ինչպես նաև տարածաշրջանի հարևան երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի շահերը»,- ասել է նա։
Ըստ Զախարովայի՝ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին խոսելու դեպքում Ադրբեջանի և Իրանի հետ շփումների հիմնական աշխատանքն իրականացվում է այսպես կոչված արևմտյան ուղղությամբ՝ Ռուսաստանից Կասպից ծովի երկայնքով ադրբեջանական տարածքով և հետագայում դեպի Իրան։
«Երթուղին, որը Հայաստանի տարածքով պետք է միացնի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, մի շարք այլ երթուղիների հետ միասին, քննարկվում է Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համատեղ նախագահում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը։
Այս եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն իրականացվում են ըստ ամենաբարձր մակարդակով՝ ներառյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների։
Մենք տեսել ենք Իրանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք մտահոգություն են հայտնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու գաղափարի վերաբերյալ և, համապատասխանաբար, բացատրում են այս մոտեցման, այդ վերաբերմունքի պատճառները։ Ինձ թվում է, որ դուք պետք է ուղիղ կապ հաստատեք Թեհրանի հետ»,- եզրափակել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Իրանը բազմիցս մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից առաջ քաշված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերաբերյալ։
Վերջին անգամ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Խամենեին իր դիրքորոշումն այս հարցում արտահայտել էր Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ըստ Իրանի գերագույն առաջնորդի՝ Թեհրանը առաջվա պես համարում է, որ Զանգեզուրի միջանցքի գաղափարը չի համապատասխանում Հայաստանի շահերին։
Խամենեին ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության կարևորությունը և նշել, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանալու են փոխադարձ շահերի հիման վրա՝ անկախ այլ երկրների քաղաքականությունից։ Նա նաև հավելել է, որ օտարերկրյա պետությունները չպետք է միջամտեն հարևան երկրների հարաբերություններին։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո