Ինչու՞ և ի՞նչ իրավունքով են ազգերը ձեռքբերում կամ նվաճում պետություն ունենալու իրավունքը
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․
«Համաձայն ընդունված միջազգային չափանիշների և ՄԱԿ-ի տվյալների, աշխարհում կա 195 ինքնիշխան պետություն, որոնցից 193-ը հանդիսանում են ՄԱԿ-ի անդամ, իսկ երկուսը՝ Վատիկանը և Պաղեստինը, ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունեն։
Միևնույն ժամանակ, աշխարհում ազգերի թիվը՝ դրա ճշգրիտ հաշվարկման դժվարություններով հանդերձ (կապված՝ սահմանումների և չափանիշների տարբերությունների հետ)՝ կարելի է գնահատել առնվազն 6000 (համենայն դեպս, աշխարհում կա 6-ից 7 հազար տարբեր էթնիկ և լեզվական խմբեր, որոնք առանձին կամ միասին կարող են ձևավորել կամ բնորոշվել որպես ազգ):
Հետևաբար, հարց է առաջանում. ի՞նչու և ի՞նչ իրավունքով են ազգերը ձեռքբերում կամ նվաճում պետություն ունենալու իրավունքը։
Այս հարցը բնավ սոսկ փիլիսոփայական չէ, այլ բարդ և բազմակողմանի է՝ իր մեջ ներառելով նաև պատմական, քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործոններ, միաժամանակ՝ հանդիսանալով այդ գործոնների բարդ փոխազդեցության արդյունք:
Բնականաբար, բոլոր այս թվարկած գործոններն առանձին վերլուծության ոլորտներն են, որոնց խորը ուսումնասիրության հիման վրա կարելի է որոշակի պատկերացում կազմել պետության ձևավորման պատմական համատեքստի, ինքնորոշման սկզբունքի, քաղաքական նպատակահարմարության, տնտեսական անկախության ու ռեսուրսների հասանելիության, աշխարհաքաղաքական սահմանափակումների և այլ կարևոր ասպեկտների մասին։
Մեր պետության պարագայում, ներկա դրամատիկ ժամանակաշրչջանում, թերևս առաջնային կարևորություն ունի անդրադարձ կատարել պետության կենսունակության և ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու գործոններին։
Որպեսզի պետությունը կենսունակ լինի, ազգը, ժողովուրդը պետք է ունենա որոշակի որակներ, մասնավորապես․ ա) ինքնապահպանման բնազդ, որն իր անվտանգությունն ու գոյատևումն ապահովելու կարողությունն է, բ) սոցիալական և քաղաքական համախմբվածություն, որն, ըստ էության, պետական ինստիտուտներին աջակցելու՝ ժողովրդի միասնությունն ու պատրաստակամությունն է, և գ) տնտեսական կայունություն, որը գոյության և գոյատևման հնարավորությունն է՝ առանց արտաքին գործոններից կրիտիկական կախվածության:
Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն, ապա ակնհայտորեն, այն ժողովուրդներն ու ազգերը, որոնք կորցնում են ինքնապահպանման բնազդը և չեն կարողանում արդյունավետորեն դիմակայել ներքին ու արտաքին սպառնալիքներին, ըստ էության կորցնում են պետությունը պահպանելու ներուժն ու հնարավորությունները: Նման ազգերը հաճախ դառնում են ներքին հակամարտությունների և արտաքին ագրեսիայի զոհեր, և, որպես արդյունք, կորցնում են իրական, իսկ շատ դեպքերում նաև՝ փաստացի վերահսկողությունը իրենց տարածքների և ռեսուրսների նկատմամբ։
Այսպիսով, ազգը որը պատմական հանգամանքների բերումով ձեռք է բերել կամ նվաճել է պետականության իրավունք, սակայն պետականության կայացման և պահպանման գործում կորցրել է ներքին և արտաքին կենսունակությունը (մարտահրավերներին դիմակայելու, քաղաքական, սոցիալական և տնտեսական կայունությունը պահպանելու և միջազգային ճանաչումն ու սուբյեկտայնությունը դե ֆակտո պաշտպանելու կարողությունը) դատապարտված է կորցնել պետություն ունենալու իրավունքը, որն իրականում և որևէ պարագայում ինքնաբերաբար երաշխավորված չէ։ Շատ ազգեր մնում են առանց սեփական պետությունների՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական և աշխարհաքաղաքական հանգամանքների պատճառով»։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է
աշխարհի առաջնությունը
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր