Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին

Պետական անվտանգության հիմքը՝ թիթեռի նկարների հորձանուտում

 

168.am-ը գրել է.

Հայաստանի ՀՆԱ 50 տոկոսը գերազանցող պետական պարտքի ցուցանիշը Հայաստանում չի դառնում քաղաքական օրակարգի մաս: Հայաստանի քաղաքական օրակարգում կարծես թե ընդհանրապես գոյություն չունի տնտեսություն:

Մեծ հաշվով, անգամ անվտանգության կամ արտաքին քաղաքականության հարցերը ներքաղաքական օրակարգում, մեդիա-փորձագիտական տիրույթում գերազանցապես առկա են էմոցիոնալ-էպատաժային տրամաբանությամբ, առանց մասնագիտական ծանրակշռության: Բայց, տնտեսությունն այդ օրակարգում առկա չէ անգամ այդ էմոցիոնալ-էպատաժային մակարդակում: Թեև, այդ իմաստով դա գուցե լավ է, որովհետև տնտեսության պարագայում այդպիսի մակարդակով օրակարգային առկայությունը հավասարազոր է լինելու տնտեսություն հասկացության ու երևույթի հասարակական ընկալման խորքային աղճատման:

Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում տարիներ շարունակ և, թերևս, հետխորհրդային Հայաստանի նորագույն ամբողջ պատմության ընթացքում:

Ավելին, այդ պատմության կորագիծն ունեցել է վարընթաց տրամաբանություն հենց այն պատճառով, որ այդ պետության ներքաղաքական կյանքում թե որակի, թե ծավալի առումով պատշաճ առկայություն չի ունեցել տնտեսությունը, տնտեսական հարցերը, պետության ներդրումային գրավչության խորքային, ինստիտուցիոնալ խնդիրները, տնտեսական կառուցվածքի շուրջ թե մեթոդաբանական, թե մոդելային, թե անգամ հայեցակարգային-փիլիսոփայական բանավեճերը:

Տնտեսական գործընթացներն անցել են բացառապես էմոցիոնալ-էպատաժային պրիզմայով, ինչը բավականին շահեկան է եղել, օրինակ, ընդդիմադիր գործունեության համար, շահեկան է եղել մակերեսային լրագրության ու փորձագիտության տեսանկյունից, քանի որ տնտեսությունը՝ ցանկացած պետության անվտանգության անկյունաքարը, գործնականում վերածել է ընդամենը լայն սպառման մի ապրանքի:

Իր հետևից դա բերել է զանազան «մուլտիպլիկատիվ» էֆեկտների, իհարկե, չակերտավոր իմաստով, քանի որ գործնականում դրանք վերածվել են պետականության դեֆեկտների: Զանազան ոլորտներում՝ լրագրությունից մինչև բնապահպանություն, քաղաքականությունից մինչև «քաղաքագիտություն»-«տնտեսագիտություն», «քաղաքացիականությունից» մինչև փորձագիտություն, սկսել է գերակայել ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ սպառողական մշակույթը:

Եվ, որպես կանոն, տարիներ շարունակ սպառվել, ու թերևս առ այսօր սպառման ենթակա են որևէ մասնագիտական քննության չենթարկվող, որևէ գիտական հիմնավորումից զուրկ, ռացիոնալության որևէ շոշափելի հատիկ չպարունակող և գերազանցապես մանիպուլյատիվ դատողությունները, որոնց բովանդակությունը ոչ միայն խիստ հեռու է Հայաստանի արդյունաբերական ներուժն ավելացնելու, ըստ այդմ, տնտեսական ինքնաբավության և դիմադրունակության մակարդակը բարձրացնելու կարևորագույն նպատակը սպասարկելուց, այդ հարցում Հայաստանի արտաքին ներդրումային գրավչությունը բարձրացնելու, այդ կերպ նաև Հայաստանի արտաքին-անվտանգային գործընկերային ներուժը բարձրացնելու հրամայականից, այլ հակառակը՝ կարող են խրտնեցնել որևէ շատ թե քիչ լուրջ արտաքին ներդրողի: Որովհետև որևէ լուրջ ներդրող չի փորձի գործ ունենալ մի պետական միավորի հետ, որտեղ տնտեսական օրակարգը հանրային-քաղաքական կյանքում էմոցիայի ու էպատաժի, այլ ոչ թե՝ պրոֆեսիոնալիզմի ծիրում է, որտեղ հանրային մտածողության առանցքում արտաքին ներդրողը ոչ թե դիտարկվում է կարևոր գործընկեր, այլ՝ «օկուպանտ»:

Դա է տարիներ շարունակ, ուղղակի թե անուղղակի, ներարկվել հանրային մտածողության դաշտ, խոշոր հաշվով շարունակվելով նաև այսօր՝ ըստ քաղաքական կոնյունկտուրայի:

Պետական կենսունակության ու անվտանգության անկյունաքար երևույթի՝ տնտեսության հետ հանրային մտածողության ու գիտակցության դաշտում կատարվածն ավելի լավ պատկերացնելու համար պետք է պարզապես հայացք գցել, օրինակ, մշակութային քաղաքականության տիրույթում տարիներ շարունակ կատարվածին: Պարզապես, այստեղ պատկերը շատ ավելի խոսուն է և շոշափելի, քանի որ ոլորտն ինքնին ենթադրում է պատկերայնության շատ բարձր մակարդակ: Հայաստանում ձևավորվել է լայն սպառման մշակույթ, որը հաճախ ընդհանրաբար բնորոշվում է՝ «ռաբիս» մշակույթ, իսկ բացատրություններն ու արդարացումը եղել է այն, որ դա է ուզում հանդիսատեսը: Հետևանքն այն է, որ Հայաստանի մշակութային քաղաքականությունն այսօր հանգել է մի կետի, որտեղ հանրությունը մոտ է ցանկացած ժողովրդի ու հասարակության համար վտանգավոր մի գծի՝ վայրիացման կարմիր գծին:

Ինչպես նկատում է հունգարացի հրապարակախոս Բելա Հավմաշն իր «Ջրհոսը» էսսեում, հենց վայրիացումն է ժողովուրդների համար առավել վտանգավորը, ինքնապահպանման, ինքնության պահպանման ռազմավարական խնդրի տեսանկյունից նույնիսկ ավելի վտանգավոր, քան գաղութացվածությունը:

Տնտեսության հարցում Հայաստանում գործնականում ձևավորվել է համարժեք մի պատկեր՝ տնտեսական հարցերի և քննարկումների «ռաբիսացում», մասնագիտական բաղադրիչի գրեթե «մարգինալացում»: Հետևանքն այն է, որ պետական անվտանգության բոլոր բաղադրիչների հիմքում ընկած երևույթը՝ տնտեսությունը, ինքնին «մարգինալ» է դարձել պետության՝ թիթեռի պատկերներով լցված հասարակական-քաղաքական օրակարգում: