Հնարավոր պատերազմի մասին․ Վլադիմիր Պուտին
Արևմտյան հետախուզական աղբյուրների տեղեկությունը, որ իրենք ապացույցներ ունեն, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Իսրայելի վրա Tisha B’Av տոնի օրը, որը սկսվում է օգոստոսի 12-ին և ավարտվում օգոստոսի 13-ին, շատ լուրջ փաստարկ էր։ Դա էր պատճառը, որ երեկ ողջ գիշեր համացանցը անհանգիստ սպասումների մեջ էր՝ մի ժամ հետո Իրանը կխփի, երկու ժամ հետո․․․ Լուսադեմին նույնիսկ Իրանի հնարավոր հարձակման մասին էին խոսում ։ Ակամայից դա նույնացրի, երբ Արևմուտքը նմանօրինակ փաստեր էր հրապարակում, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակման՝ Ուկրաինայի դեմ։
RIA Novosti-ին տված հարցազրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով, նման հրապարակումներին դժվար է ըմբռնումով վերաբերվել, այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակով է վերաբերվում դրանց։ Պուտինի կատակի մասին նա հավելել է․ «Երբեմն նա նույնիսկ կատակում է, փորձում է ճշտել՝ չի՞ նշվում արդյոք պատերազմը սկսվելու ճշգրիտ ժամանակը»։
Ի դեպ «ՌԻԱ Նովոստի»- ում, երբ Պեսկովին հարցրել են՝ Պուտինը կատակու՞մ է, պատասխանել է՝ «Այն էլ ինչպես։ Դա անում է անընդհատ»։
Հիմա Արևմուտքը ճշգրիտ ժամկետ է նշել, թե երբ տեղի կունենա Իրանի հարձակումը։ Այնպիսի տպավորություն է, որ հարձակվողը Արևմուտքն է, և նա անհամբեր է․․․ Ժամկետի մեջ։ Գուցե ավելի՞ սառը դատեն։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...