Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանն ու Աննա Գրիգորյանը հուլիսի 3-ին հանդիպել են ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի օրենսդիր մարմնում՝ Հայկ Մամիջանյանը շնորհավորել է հյուրերին ԱՄՆ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորներն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին եւ իրավիճակին, Հայաստանի անվտանգային հարցերին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին եւ դրանց կարգավորման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին, առկա մարտահրավերներին, մշակութային կոթողների՝ եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմանը կամ վերափոխմանը Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող սահմանազատման գործընթացին, օրենսդիր մարմնում քաղաքական ուժերի դասավորվածությանը, դատական համակարգի անկախության հետ կապված հարցերին:
Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության պայմանագրի մասին՝ ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են Ադրբեջանի սաստկացող հռետորաբանությանն ու պահանջներին՝ մասնավորապես նշելով երկու երկրների միջեւ առկա խնդիրների կարգավորված չլինելը՝ ՀՀ օկուպացված տարածքներ ադրբեջանական զինված ուժերի կողմից, գերիների եւ ռազմագերիների առկայություն ադրբեջանական բանտերում, անվտանգության երաշխիքների եւ երաշխավորի բացակայություն:
Անդրադարձ է եղել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո