Ադրբեջանը կատարել է աննախադեպ խախտում․ ԽԿԿ
Եվրոպայի խորհրդին կից Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարություն։
«Այս հայտարարությունը, որն արվել է Կոմիտեի ստեղծման մասին Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն, վերաբերում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԽԿԿ-ի հետ համագործակցության մշտական բացակայությանը:
Հրապարակային հայտարարություն անելու այս բացառիկ որոշման պատճառը ադրբեջանական իշխանությունների ուղղակի հրաժարումն է ԽԿԿ-ի հետ համագործակցությունից։ Կոմիտեն անկեղծ փորձեր է արել կառուցողական երկխոսության մեջ մտնելու Ադրբեջանի իշխանությունների հետ՝ լուծելու այն խնդիրները, որոնք ընկած են ԽԿԿ-ի գոյության հիմքում: Իր զեկույցներում նա մանրամասնել է, որ շարունակել է ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների մեղադրանքներ ստանալ:
Այնուամենայնիվ, Ադրբեջանի ՆԳՆ-ն որևէ քայլ չի ձեռնարկել՝ կյանքի կոչելու Կոմիտեի վաղեմի հանձնարարականները՝ դադարեցնելու նման գործելաոճը: Բացի այդ, կոմիտեն չի ստացել նամակների պատասխաններ, որոնցում խնդրել են հեշտացնել երկխոսությունը Բաքվում բարձր մակարդակի բանակցությունների միջոցով կամ նույնիսկ Ադրբեջանի իշխանություններին այցի մասին ծանուցելուց հետո: Սա Կոնվենցիայի հիմնարար և աննախադեպ խախտում է:
Հաշվի առնելով իրավապահների կողմից կալանավորների նկատմամբ վատ վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների հետ կապված խնդիրների լրջությունը՝ ԽԿԿ-ն նաև որոշել է հրապարակել 2022 թվականին Ադրբեջան կատարած հատուկ այցի զեկույցը՝ որպես հրապարակային հայտարարության հավելված»,- նշել է Կոմիտեն:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...