Պետությունների միջև հարաբերություններն առանձին մարդկանց հայտարարություններով չեն որոշվում. ՌԴ-ում ՀՀ դեսպան
Պետությունների միջև հարաբերությունները որոշվում են ոչ թե թերթերի որոշ հոդվածներով կամ անհատների հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով։ Այս մասին Բելգորոդում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
«Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել ամրապնդել մեր կապերը հատկապես միջտարածաշրջանային մակարդակում։ Մենք Հայաստանի օրեր ենք անցկացրել այնպիսի շրջաններում, ինչպես Յարոսլավլը, Սվերդլովսկը, Կրասնոդարը, Վոլգոգրադը, Իրկուտսկը, Պերմը, և ամենուր ստորագրել ենք միջտարածաշրջանային համաձայնագրեր»,- ընդգծել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Հարությունյանը հավելեց, որ Բելգորոդի մարզը և Հայաստանի մարզերից մեկը համաձայնագիր կկնքեն տնտեսական, մշակութային և գիտական ոլորտներում համագործակցության մասին, և մոտ ապագայում կսկսվի աշխատանքը փոխշահավետ շփման կետեր գտնելու ուղղությամբ։ Նրա խոսքով, այցը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների պլանի համաձայն, որը ներառում է միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացումը առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային ոլորտներում:
«[Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը] և ես պայմանավորվեցինք, որ մենք կսկսենք աշխատել Բելգորոդի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև այս համաձայնագրի միջոցով։ Մենք կպատրաստենք նման համաձայնագիր, կհամակարգենք և դուրս կգանք ստորագրման։ Սա մեզ թույլ կտա խորացնել հարաբերությունները Բելգորոդի մարզի և Հայաստանի համապատասխան շրջանի միջև։ Մենք հարաբերություններ ունենք Բելգորոդի մարզի հետ, բայց դրանք գործարարների մակարդակի են։ Մենք ցանկանում ենք սա պարզեցնել»,- ասել է դեսպանը:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո