2020 թվականի պատերազմը կարելի էր կանգնեցնել մեկ հարվածով. Վովա Վարդանով
Երբ մենք ձեռք բերեցինք Су-30СМ-ը, մտածեցի, թե մեր դոկտրինան պաշտպանական մարտավարությունից կանցնի ակտիվ պաշտպանության և հակահարձակման, քանի որ այս կործանիչները հարձակման համար են նախատեսված: Բայց հիմա այլևս չեմ հավատում, որ ուզում ենք օգտվել այն առավելություններից, որ ունի «Caesar» ինքնագնաց հրետանային համակարգը։
Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ, «Ողջ մնալու արվեստ» (ՈՄԱ) կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը։
«Թեև մենք ռուսական հրթիռներ ունեինք, որից վախենում էր ամբողջ Եվրոպան, մենք այն չօգտագործեցինք Ջրականի մոտ կուտակված թշնամու զորքերի դեմ, որը մտադիր էր ներթափանցել Ջրական և Կովսական։
Տարբեր տվյալներով՝ խոսքը մեկ տեղում կուտակված թշնամու 2000 միավոր տեխնիկայի մասին էր։ Այդ ժամանակ մեկ հարվածով կարելի էր դադարեցնել պատերազմը, բայց մենք սա չարեցինք։ Ուստի ես չեմ հավատում, որ մենք կօգտագործենք «Caesar»-ը,- հավելել է Վարդանովը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...