Աննա Հակոբյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ անուղղակի կերպով հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը». «Սրբազան պայքար»
Աննա Հակոբյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ անուղղակի կերպով հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»: Այս մասին գրում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը`անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Աննա Հակոբյանը 10 միիոն դրամ է ակնկալել մի քանի հարյուր բիզնեսներից` բարեգործության նպատակով:
«Երեք օր առաջ տեղեկացրել էինք, որ մի շարք գործարարներ ահազանգել են այն մասին, թե Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, մեծ գումարներ է պահանջել իրենցից։
Հետագայում մեզ հայտնի է դարձել նաև, որ Հակոբյանը՝ Հայաստանում գործող ավելի քան հարյուր բիզնեսներից յուրաքանչյուրից մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար է պահանջել։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ԱԿՆԿԱԼԻՔ։ Եվ ահա այսօր Աննա Հակոբյանը հաստատել է մեր տեղեկությունը՝ անուղղակի կերպով հրապարակելով իր այդ «նամակ-ակնկալիքը»։
Իհարկե, մենք հիմա չենք կարող հստակ ասել, թե ի՞նչ նպատակով է Հակոբյանը որոշել հանրայնացնել ՀՀ խոշոր ձեռնարկատիրություններից ունեցած իր՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող ակնկալիքները։ Հնարավոր է՝ այդկերպ փորձել է պաշտպանվել՝ իբր թե ցույց տալով, որ իր ակնկալիքը միանգամայն նորմալ է ու թաքցնելու բան չունի։ Հնարավոր է նաև՝ ցույց է տալիս, որ թքած ունի հանրային արձագանքի վրա ու միևնույն է շարունակելու է ակնկալել, որպեսզի բիզնեսներն այդ գումարները վճարեն իր ղեկավարած հիմնադրամին։
Բայց մի բան հստակ է՝ պարտադրված «բարեգործության» պրակտիկան Հայաստանում պետք է վերանա։ Ոչ ոք չպետք է նույնիսկ մտքի ծայրով անցկացնի, որ կարող է «կամավոր-պարտադիր» սկզբունքով գումար հավաքել գործարարներից ու ժողովրդից»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո